News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մացիեյ Ցզուրային:

Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել Եվրոպական ներդրումային  բանկի հետ համագործակցությունը եւ կարեւորել տարբեր ոլորտներում ԵՆԲ համաֆինանսավորմամբ իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու եւ Սիսիան-Ագարակ ճանապարհահատվածի, Երեւանի մետրոպոլիտենի եւ տրանսպորտային համակարգի, ջրային ռեսուրսների եւ ոռոգման ենթակառուցվածքների կառավարման ծրագրերը:

Մացիեյ Ցզուրան շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ՀՀ նոր կառավարությանը մաղթել հաջողություն հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու գործում: ԵՆԲ ներկայացուցիչը նշել է, որ տեղյակ է բիզնես միջավայրի բարելավմանը միտված ՀՀ կառավարության քայլերի մասին եւ ընդգծել, որ բանկը պատրաստ է այդ ուղղությամբ եւս օժանդակություն ցուցաբերել հայաստանյան գործընկերներին: Միաժամանակ պարոն Ցզուրան գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ համագործակցության մակարդակի առնչությամբ եւ վստահություն հայտնել, որ համատեղ բոլոր ծրագրերը կշարունակեն նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ