News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չիլիի դատարանը սկսել է նախագահ Սեբաստիան Պինյերայի նկատմամբ քրեական գործի հետաքննությունը «Պանդորայի փաստաթղթերի» հրապարակման կապակցությամբ, որը բացահայտել է նրա բիզնեսն ու հարկային թաքստողները:

«Սանտյագոյի դատարանը դիտարկում է բողոքը, որը ներկայացրել է փաստաբան Լուիս Ռենդոնն ընդդեմ Սեբաստիան Պինյերայի»,-ասված է հայտարարության մեջ:

Լրագրող հետաքննողների միջազգային կոնսորցիումը (ICIJ), որը ֆինանսավորվում է, մասնավորապես, Ջորջ Սորոսի հիմնադրամներից մեկի միջոցով, հրապարակել է «Պանդորայի փաստաթղթերը» մի շարք համաշխարհային առաջնորդների՝ օֆշորային սխեմաներում ներգրավվածությունը: Դրանում ներկայացված են 35 գործող եւ նախկին քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ ավելի քան 300 պաշտոնյաներ շուրջ 100 երկրներից: Լրագրողների կոնսորցիումի հետազոտությունում ներկայացվել ենհարկային խոշորագույն թաքստողները:

Ավելի վաղ կոնսորցիումն անվանել էր այդ հետաքննությունը՝ որպես ֆինանսական գաղտնիքների իր ամենածավալուն բացահայտում: Նա նշել է, որ փաստաթղթերում ներկայացվում են 117 երկրներից ավելի քան 600 լրագրողների ռեպորտաժներ ու ավելի քան 11,9 միլիոն ֆայլեր, որոնք ստացվել են արտահոսքի արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ