Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Ջեյհուն Բայրամովը եւ Մեւլյութ Չավուշօղլուն քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու համագործակցությունը։
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, նախարարները հանդիպման ժամանակ փոխանակվել են կարծիքներով՝ կապված երկկողմ համագործակցության օրակարգի, ինչպես նաեւ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ։
«Հանդիպում ունեցա եղբորս՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս անգամ՝ Բելգրադում։ ՔՆնարկեցինք Ստամբուլում կայանալիք Թյուրքական խորհրդի գագաթաժողովի նախապատաստական աշխատանքները եւ երկկողմ հարաբերությունները»,-գրել է Չավուշօղլուն Twitter-ի իր էջում։
Թյուրքական խորհրդի անդամ երկրներն են՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան եւ Ուզբեկստան։