News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կյանքը ցույց տվեց, որ վեթինգի մասին հանրության սպասումները աստիճանաբար արդարանում են. երբ լինում է կոպիտ էական խախտում, ԲԴԽ-ն, անկախ նրանից՝ դա միջնորդում է  արդարադատության նախարարը, թե էթիկայի հանձնաժողովը, թե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ցույց է տալիս օբյեկտիվություն: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում նշեց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

«Մենք ունենք նաեւ դեպքեր, երբ ԲԴԽ-ն մերժել է մեր միջնորդությունը: Մենք դրական ենք գնահատում թե բավարարման, թե մերժման դեպքերը, քանի որ հավատում ենք, որ ԲԴԽ-ն հենց այն մարմինն է, որըպետք է որոշի՝ արդյոք դատավորը կոպիտ խախտում թույլ տվել է, թե ոչ: Եթե որոշում է, որ թույլ է տվել, ուրեմն մենք ունենում ենք մի կարեւոր գործընթաց,  այսինքն տեղի է ունենում դատական համակարգի առողջացում:

Կարգապահական վարույթների հարուցումը եւ այդ ամբողջ գործընթացը հենց այն  սահմանադրական գործընթացն է, որը թույլ է տալիս հանրային սպասումները արդարացնել, այսինքն զտել օրինական որոշումներ կայացրած դատավորներին ապօրինի որոշումներ կամ խախտումներ թույլ տված դատավորներից: Մենք հիմա տեսնում ենք այդ զտման գործընթացի արդյունքները: Մենք աջակցում ենք այդ գործընթացին»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ այդ գործընթացում կարեւոր դեր է ունենալու նաեւ դատավորների էթիկայի հանձնաժողովը:

Հարցին, թե քանի՞ դատավորի նկատմամբ ուսումնասիրություններ կան եւ հնարավոր է՝ վաևրույթներ հարուցվեն, նախարարը պատասխանեց. «Այս պահին մենք ուսումնասիրում ենք մոտ 200 բողոքներ, որոնք ստացվել են քաղաքացիներից, դատախազությունից եւ բոլոր այն շահառուներից, որոնք առնչվում են դատական համակարգի թերացումների հետ:

Եթե կա դատական ակտի ապօրինություն, հենց դա  պետք է նաեւ հիմք լինի վարութներ հարուցեու եւ դատավորների լիազորությունների դադարեցման, որովհետեւ երբ ակնհայտ ապօրինություն է տեղի ունենում դատարանում, մարդկանց ոչինչ չի մնում բողոքել դատավորներից: Ինչպես տեսնում ենք, ԲԴԽ-ն շատ արդարացի եւ օբյեկտիվորեն է դատում դատավորներին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ