News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելցի հնագետները հայտնաբերել են գինիների բյուզանդական դարաշրջանի համալիր, որը տարեկան արտադրել է մոտ երկու միլիոն լիտր խմիչք եւ այն ժամանակ աշխարհի նման «խոշորագույն» կենտրոնն է եղել:

Թել Ավիվից հարավ գտնվող Յավնայի գործարանը, որը աստվածաշնչյան ժամանակներում հրեական բնակավայր եւ մ.թ. 70 թվականին Երուսաղեմի կործանումից հետո առանցքային քաղաք է եղել, բաղկացած է հինգ գինու հնձանից` տեղակայված ավելի քան մեկ քառակուսի կիլոմետր տարածության վրա:

Այդ վայրում, որը կառուցվել է 1500 տարի առաջ, կան գինու հնեցման եւ իրացման պահեստներ, գինու պահեստավորման համար կավե սկահակների պատրաստման վառարաններ եւ «տասնյակ հազարավոր բեկորներ ու չվնասված կավե անոթներ»,- ասել է Իսրայելի հնությունների վարչությունը:

Այս ապրանքը մոտակա նավահանգիստների շնորհիվ, որոնցից այն արտահանվել է, հայտնի է եղել որպես «գինի՝ Գազայից եւ Աշկելոնից»:

Երկու տարի տեւած պեղումների ժամանակ նույն տեղում գինու 2300-ամյա պարսկական հնձաններ են հայտնաբերվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ