News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նույնիսկ եթե մարդկությունը գլոբալ տաքացումը սահմանափակի մինչեւ 1,5 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, նախաարդյունաբերական մակարդակից բարձր, ծովերի մակարդակը կբարձրանա, եւ դրանք կհեղեղեն քաղաքները, որտեղ ներկայումս ապրում է կես միլիարդ մարդ, հաղորդում է AFP-ն:

Աշխարհում, որը տաքանում է այդ նշագծից կես աստիճան բարձր, այսօրվա 200 միլիոն քաղաքաբնակները մինչեւ ծնկները պարբերաբար կհայտնվեն ծովի մեջ եւ ավելի խոցելի կլինեն ավերիչ փոթորիկների նկատմամբ, հայտնում է Environmental Research Letters-ը:

Ցանկացած սցենարի դեպքում ամենավատ հարվածը կստանա Ասիան, որին բաժին է ընկնում առավել վտանգված տասը մեգապոլիսներից 9-ը: Չինաստանում, Հնդկաստանում եւ Ինդոնեզիայում կառուցված տարածքները նույնպես ավերածությունների կենթարկվեն:

Ծովի մակարդակի բարձրացման եւ ծովափնյա քաղաքներին սպառնացող վտանգի կանխատեսումները հաշվարկված են մինչեւ դարավերջ եւ տատանվում են կես մետրից մինչեւ կրկնակի ավելի՝ կախված նրանից, թե որքան արագ կկրճատվի ածխածնային աղտոտումը:

Բայց օվկիանոսները 2100-ից հետո կշարունակեն աճել հարյուրավոր տարիներ՝ սառցադաշտերի հալման, օվկիանոսում ջերմության եւ ջրի տաքացման դինամիկայի պատճառով, անկախ նրանից, թե որքան ագրեսիվ են նվազեցվում ջերմոցային գազերի արտանետումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ