News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել  Կոտայքի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 22:10-ի սահմաններում Երևանի բնակիչ,  35-ամյա Հրայր Ալեքսանյանը  իր վարած  Lexus  GX470 մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դեպի Աշտարակ ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և  մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարոդ Հ. Ալեքսանյանը, ում  ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատի  փրկարարները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

Տպել
Ամենաշատ