News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Սկզբում դոմիկ է եղել դրված, դոմիկում ենք ապրել, այդ ընթացքում այս շինությունն եմ սարքել, սենյակ եմ սարքել, որ էնտեղ ապրենք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցումն նշեց երեխաների ներկայությամբ բռնի ուժով բերման ենթարկված Վազգեն Ռաֆայելյանը, որի շինուևթյունը նախօրեին քանդել են:

«Ամբողջը քանդել են, հողը շուռ են տվել, տնկած ծառերը պոկել, գնացել են: Օրինականացման համար դիմել եմ քաղաքապետարան: Անգամ մինչեւ սարքելն եմ դիմել: Ես շարունակել եմ կառուցել, մինչեւ փաստաթղթերս կլինեին: Արդեն վերջացրել էի, եւ սպասում էի, որ սեփականացման հարցերը լուծվեն: Ես չեմ իմացել, որ երեկ պետք է գային, եթե իմանայի, երեխաներին չէի թողնի էստեղ մնան, որովհետեւ ահավոր տեսարան էր, չէի ուզենա դա տեսնեն: Երեխաները խաղում էին, նկարչություն էին անում ներսում:

Ես խանութ էի գնացել, երեխաներն են տեսել, որ ոստիկանները եկել, շրջապատել են շենքը: Տղաս գրկիս էր, ձեռքիցս վերցրին, քշելով տարան, ինձ էլ ծեծելով տրան հասցրին էնտեղ, պառկեցրին գետնին, ձեռնաշղթաները գցեցին, տարան: Ծեծելով, ջարդելով տարան ինձ: Երեւի աշխատող տղեն տեղ չունի էս երկրում: Չեմ ուզում հիասթափվել, ընկճվել, բայց նման բաներ տեսնելով շատ վատ եմ զգում: 

Ես ինչ անշնորհք չեմ պահել, չեմ հայհոյել: Խնդրել եմ, ասել եմ՝ մեկ օր ժամանակ տվեք: Չհասկացա, թե ինչու այդպես վարվեցին, երեւի ուզում էին ինձ շուտ տանել, որ քանդեն շենքը»,-ասաց նա՝ հավելելով, որ երեխաներից փոքրը 5 տարեկան է, միջնեկը 10, մեծը՝ 13:

Նրա խոսքով, 5 տարեկան երեխան գիշերը չի քնել, հետ է տվել. «Շտապօգնությամբ տարանք հիվանդանոց, միջնեկս էլ չի քնում, անընդհատ վեր է թռչում: Ես միայն երեխաների ձայնն էի լսում, ոչինչ չէի կարող անել: Ինձ արդեն էս շենքն էլ հետաքրքիր չէր: Շատ ահավոր վիճակ էր: Երեխային դեղեր են նշանակել, ներարկում են արել: Ասացին՝ սթրեսից է եղել: Հրեշի նման քանդեցին»,-ասաց Վազգեն Ռաֆայելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ