News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Իրանի անցկացրած զորավարժությունները բավական լուրջ աջակցություն էին Հայաստանի համար` Սյունիքով այսպես կոչված «միջանցքների» եւ ճանապարհների հարցում ճնշումների կիրառումը բացառելու հետ կապված: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը մեր դարավոր հարեւանն ու բարեկամ երկիրն է, որն օգնում է Հայաստանին դուրս գալ արտաքին աշխարհ: Մեր երկրների միջեւ համագործակցության զարգացման հնարավորություն միշտ կա, այդ թվում՝ քաղաքական եւ պատմական հարթություններում: Համագործակցության զարգացման անհրաժեշտությունը հատկապես զգացվում է տնտեսական եւ անվտանգության ոլորտներում: Անհրաժեշտության դեպքում պետք է խորացնել համագործակցությունը ռազմավարական ոլորտում, կնքել նոր պայմանագրեր», - նշեց նա:

Ինչ վերաբերում է Իրանի հետ ռազմական դաշինք կնքելու նպատակահարմարության հարցին, պաշտպանության նախկին նախարարը հիշեցրեց Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը անդամակցության մասին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ 2020-ի պատերազմն սկսվել է Ռուսաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությամբ
Ժողովրդական լեզվով ասած՝ Հայաստանը Թուրքիայից ու Ադրբեջանից ավելի ուժեղ...
Անհայտ կորած 25 զինծառայողների հարազատները մարտ-ապրիլի համար ևս կստանան 300-հազարական  դրամ աջակցությունը
Որոշման նախագծի ընդունման դեպքում շահառու հանդիսացող թվով 25 անհայտ կորած…
44-օրյա պատերազմում 18 զինծառայողի մահվան մեջ մեղադրվող փոխգնդապետի գործով ավելի քան 2.5 տարի տևած քննությունը կվերսկսվի
Գործն արդեն քննության փուլում էր, մոտենում էր ավարտին, սակայն 2023թ․ հուլիսին դատավորի լիազորությունների դադարեցումից…
ԿԽՄԿ պատվիրակությունն Ադրբեջանում մեկ տարում փոխանցել է 1 600 տեղեկություն հայ գերիներից
ԿԽՄԿ-ն անցած տարի իրականացրել է 80 այցելություն գերիների պահման վայրեր...
Սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ է հայտնվել 16 անձ
Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 23 անձի, որոնցից 16-ը գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների...
44-օրյա պատերազմում վիրավորված Աբիգ Մարգարյանը բուժում կստանա Մոսկվայում. կառավարությունը հատկացրեց 4,2 մլն դրամ
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 23-ի նիստում որոշեց պահուստային…
Ամենաշատ