News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դատական իշխանության անկախությունը ոչ միայն սահմանադրական սկզբունք է, այլև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային սկզբունք, այն ցանկացած երկրի սահմաններից դուրս է: Այս մասին, յսօր՝ հոկտեմբերի 15-ին, «Դեպի բռնապետություն․Հետընթաց իրավունքներից» թեմայով պանելային քննարկման ժամանակ նշեց ՄԻԵԴ նախկին դատավոր, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:

Նախկին դատավորն ընդգծեց՝ դատական անկախության բնորոշ հատկանիշն առաջին հերթին այդ համակարգի անկախությունն է իշխանության մյուս՝ օրենսդիր ու գործադիր թևերից:

«Բայց դա նշանակում է նաև անկախություն հենց դատական իշխանության ներսում: Դատավորի անկախությունը բացի իրավունք լինելուց նաեւ հոգեվիճակ է: Ինձ համար կարեւոր է ունենալ դատավոր, որն ունակ է անկախ լինելու: Դատավորը չի կարող ենթարկվել դատարանի նախագահին, կամ վերջինս չի կարող որևէ ձևով ուղղորդել կամ ցուցում տալ:

Որոշ դատավորների մոտ երբեմն իշխանության շահն ընկալվում է որպես պետության շահ, և նրանք ցանկանում են ոչ թե կամակատար լինել, այլ իրենց թվում է, թե դրանով իրենք պետության շահն են պաշտպանում: Դատավորների մոտ շփոթմունք է առաջանում պետության շահ ասելով հասկանում են իշխանության շահը, այսինքն օրվա իշխանությանը կամակատար լինելը: Հաստատումմ դրա կարող ենք ասել, որ այն դատավորները, որոնք այսօր են իշխանահաճո որոշումներ կայացնում, նաեւ երեկ են կայացրել եւ համոզված եղեք, որ վաղն էլ են կայացնելու»»,-ասաց Գյուլումյանը:

Հաջորդ հանգամանքներից է, ըստ Գյուլումյանի, վաղվա նկատմամբ անվստահությունը, երբ դատավորը մտածում է, որ եթե այսպես վարվի, իրեն պաշտոնից կազատեն կամ իր նկատմամբ հետապնդում կսկսեն. «Այստեղ կարեւոր է, թե որքանով են դատավորներն ապահովված, որպեսզի այդպիսի վախեր չունենան: Այստեղ առաջ է գալիս եւ դատավորի պաշտոնավարման ժամկետի առումով, իրեն պաշտոնից ազատելու երաշխիքների առումով, եւ իհարկե, նրա հետագա սոցիալական ապահովվածության առումով:

Մեր հասարակության մեջ հաճախ լսում ենք, երբ ասում են՝ իսկ ինչո՞ւ պետք է դատավորը բարձր կենսաթոշակ ստանա: Իմ մտերիմներից մեկն ինձ ասաց՝ ինչո՞ւ դու պետք է ավելի բարձր կենսաթոշակ ստանաս, քան ես, որ բժիշկ եմ եւ տարիներով մարդկանց եմ փրկել: Միգուցե նրա ասածի մեջ տրամաբանություն կ, բայց որպեսզի յուրաքանչյուրին ընկլելի դառնա, որ դատավորի սոցիալական ապահովվածությունը հենց իր իրավունքն է ապահովելու, որովհետեւ ատավորն ավելի համարձակ է լինելու նրա իրավունքները պաշտպանելուց, եւ այստեղ է, որ առաջանում է անհրաժեշտություն, որ հասարակությանն անընդհատ պետք է բացատրել, որ ատավորի անկխությունը առաջին հերթին իրենց իրավունքն է, ոչ թե արտոնություն դատավորի համար»,-ասաց Գյուլումյանը:

Ըստ Ալվինա Գյուլումյանի՝ դատական իշխանության անկախությունը խոսում է տվյալ հասարակության առողջ վիճակի մասին և եթե երկիրն իրեն ժողովրդավարական է համարում, ապա իր իսկ խնդիրն է ապահովել դատարանների անկախությունը:

«Դատական համակարգի անկախությունը երաշխավորել հնարավոր չէ, քանի որ հասարակության մի ստվար հատված ունակ չէ այն ընկալելու»,- նկատեց նախկին դատավորը:

Նա շեշտեց, որ դատարանների անաչառության խնդիրը միշտ եղել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քննած հիմնական հարցերից մեկը:

Գյուլումյանի ներկայացրած տվյալներով եվրոպական դատարանը կայացրել են 1535 դատական վճիռ դատարանների անկախության և անաչառության հարցերով:

«Հայաստանի դեպքում ՄԻԵԴ-ը 138 դեպքով արձանագրել է արդար դատաքննության խախտում»,- հայտնեց Ալվինա Գյուլումյանը

Գյուլումյանի խոսքով՝ դատական իշխանության անկախությանը սպառնացող վտանգներն ավելի ցայտուն են դառնում քաղաքական և տնտեսական ճգնաժամերի ժամանակ:

«Առաջին դեպքում քաղաքական իշխանությունը, փորձելով իրեն պաշտպանել, փորձում է ներգործել դատական իշխանության վրա, իսկ երկրորդ դեպքում, ելնելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակից, որոշակի միջոցառումներ է իրականացնում՝ դատավորի աշխատավարձի կամ կենսաթոշակի որոշակի կրճատում»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ