News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կեղծ ու ոչ կառուցողական հայտարարությունները բարեխղճության ու ողջամտության նշան չեն: Այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ մեկնաբանելով Իրանի հասցեին Ադրբեջանի նախագահի արված մեկնաբանությունները:

«Հարեւանների սկզբունքների ու պահանջների անտեսումը եւ կեղծ ու ոչ կառուցողական հայտարարությունները բարեխղճության ու ողջամտության նշան չեն: Մեղադրանքները երկրի նկատմամբ, որին միջազգային հանրությունը ճանաչում է՝ որպես թմրամիջոցների դեմ պայքարի հերոս, որեւէ ազդեցություն չունի, բացի հռետորի խոսքերը որակազրկելուց»,-գրել է նա Թվիթերում: Շամխանին նախազգուշացրել է Իլհամ Ալիեւին «սատանայի կազմակերպած ծուղակների մասին»:

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն վճռական կերպով հերքել էր նոր մեղադրանքները, որոնք հնչեցրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Իրանի հասցեին Անկախ պետությունների համագործակցության գագաթնաժողովի ժամանակ՝ կեղծիք անվանելով դրանք:

Խաթիբզադեն ասել է, որ ԶԼՄ-ներում այդպիսի մեղադրանքները ծառայում են միայն սիոնիստական ռեժիմի շահերին ու նպատակ ունեն ազդել Իրանի ու Ադրբեջանի միջեւ եղբայրական հարաբերություններին:

Ավելի վաղ Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանն «արգելապատնեշ է սահմանել Իրանից ավելի վաղ Հայաստանի կողմից վերահսկվող տարածքով թմրանյութերի շրջանառության երթուղու վրա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ