News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին հոկտեմբերի 16-ին այցելել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը: Այս մասին հայտնում են ԱՀ ՊԲ-ից:

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:

Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ վիրավորների ապաքինումը ընթանում է առանց բարդությունների և ժամանակ անց, նրանք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին:

Հավելենք, որ գեներալ-մայոր Վարդանյանը, այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ