News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Սոյուզ ՄԿ-18»-ի «Յու. Ա. Գագարին» տիեզերանավը, որում գտնվել են տիեզերագնաց Օլեգ Նովիցկին, դերասանուհի Յուլյա Պերեսիլն ու ռեժիսոր Քլիմ Շիպենկոն, վայրէջք է կատարել Ղազախստանում, որի հեռարձակումը վարել է Ռոսկոսմոս կայքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Վայրէջք կատարող սարքի մոտ են շտապել փրկարարները, որոնք օգնել են անձնակազմի անդամներին դուրս գալ:

Պերեսիլդն ու Շիպենկոն գտնվել են ուղեծրում հոկտեմբերի 5-ից, Նովիցկին՝ ապրիլի 9-ից:

Պերեսիլդն ու Շիպենկոն պատմության մեջ առաջին անգամ նկարահանում էին գեղարվեստական ֆիլմ տիեզերքում: Տիեզերական դրաման «Մարտահրավեր» աշխատանքային անվան ներքո բժիշկ կնոջ մասին պատմություն է, որն ուղեւորվում է դեպի ուղեծիր տիեզերագնացին փրկելու համար: Ֆիլմը Ռոսկոսմոսի, Առաջին ալիքի ու Yellow, Black and White ստուդիայի համատեղ աշխատանքն է: Նկարահանումներին մասնակցել են նաեւ ռուս տիեզերագնացներ Անտոն Շկապլերովը, Օլեգ Նովիցկին ու Պյոտր Դուբրովը:

Ուղեծրում ընդհանուր առմամբ պետք է նկարահանվեր էկրանային ժամանակի 35-40 րոպեն: Ինչպես պատմել է Ռոսկոսմոսի գործադիր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը թվիթերյան էջում, դերասանուհին ու ռեժիսորն աշխատել են լիարժեք քնի հաշվին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ