News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեփսիս ախտորոշմամբ հոսպիտալացված ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը մինչեւ կիրակի՝ հոկտեմբերի 17-ը, կմնա հիվանդանոցում, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Անգել Ուրենյան, հաղորդում է «Իզվեստիա»-ն:

Ավելի վաղ պլանավորվում էր, որ նա դուրս կգրվի շաբաթ:

«Նա կմնա եւս մեկ օր UC Irvine բժշկական կենտրոնում, որպեսզի շարունակի հակաբիոտիկների ներերակային կուրսը նախքան վաղը դուրս գրվելը»,-գրել է Ուրենյան թվիթերյան էջում:

Նրա խոսքով՝ Քլինթոնը վերականգնվում է, ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ, շփվում ընկերների հետ ու դիտում ամերիկյան ֆուտբոլ հեռուստացույցով:

Սպիտակ տան նախկին ղեկավարը հույս ունի առաջիկայում վերադառնալ տուն ու շնորհակալ է բոլորին աջակցության համար, հավելել է նրա ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ