News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իրանի կառավարությունը կարող է շաբաթվա ընթացքում սկսել բանակցությունները միջուկային գործարքի շուրջ: Այդ մասին կիրակ թվիթերյան էջում գրել է Իրանի Մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Բեհրուզ Մոհեբի Նաջմ Աբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մեր ԱԳ նախարարի խոսքով՝ աշխարհի ազդեցիկ երկրներն առանձնակի ուշադրություն են դարձրել պատժամիջոցները չեղարկելու համար ռազմավարական միջոցառումներ ընդունելու օրենքի վրա: Նրանք բոլորը ստացել են լուրջ եւ հստակ ուղերձ,-նշել է նա:-Ունենալով այդպիսի հզոր գործիք՝ այս շաբաթ կառավարությունը կմեկնարկի բանակցությունները»:

2020 թվականի դեկտեմբերի 2-ին Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը հաստատել է ավելի վաղ Մեջլիսի կողմից ընդունված օրենքը, որը պարտավորեցնում է կառավորությանը մեծացնել ուրանի հարստացման տեմպերը: Օրենքը պարտավորեցրել է կառավարությանը տարեկան արտադրել առնվազն 120 կգ ուրան, որը մինչեւ 20 տոկոսով հարստացված է: Երկրի իշխանությունները նաեւ տարվա ընթացքում պետք է շահագործեն հազարական հավելյալ IR-2m ցենտրիֆուգ Նաթանզի եւ Ֆորդոյի միջուկային օբյեկտներում: Օրենսդիրների կարծիքով՝ նախագծում ներառված միջոցառումները կնպաստեն Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկմանը:

Սեպտեմբերի 20-ին Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել է, որ միջուկային գործարքի լիարժեք վերականգնման շուրջ բանակցությունները կմեկնարկեն Վիեննայում մի քանի շաբաթվա ընթացքում: Երկրի նախագահ Իբրահիմ Ռաիսիի խոսքով՝ Թեհրանը հույս ունի, որ բանակցային գործընթացը կհանգեցնի Իրանից պատժամիջոցների չեղարկմանը:

Վիեննայում ապրիլից ընթանում են բանակցություններ Իրանի ու միջազգային «հնգյակի» (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան եւ Ֆրանսիա) միջեւ իրանյան միջուկային պայմանագիրը սկզբնական տեսքով վերականգնելու ուղղությամբ: Կողմերը քննարկում են ամերիկյան պատժամիջոցներն Իրանից չեղարկելու հարցերը, միջուկային ոլորտում ստանձնած պարտավորությունները կատարելու եւ ԱՄՆ-ին պայմանագրում վերադարձնելու հնարավորությունները: Պայմանագրի անդամ երկրների ներկայացուցիչները նաեւ առանձին խորհրդակցություններ են անցկացնում ամերիկյան էմիսարների հետ առանց Իրանի մասնակցության: Ի սկզբանե պատվիրակությունները լիահույս էին ավարտել աշխատանքը մայիսի վերջում, այնուհետեւ՝ հունիսի սկզբում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ