News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում Դյուքի համալսարանի հավաքածուից քարացուկների ուսումնասիրումը թույլ է տվել հայտնաբերել ավելի վաղ անհայտ զանգվածային ոչնչացման հետքեր, որը տեղի է ունեցել շուրջ 30 միլիոն տարի առաջ էոցենի եւ օլիգոցենի սահմանին, հաղորդում է «Աշխարհի շուրջ» ճանաչողական պորտալը՝ հղում անելով Sci Tech Daily-ին:

Այդ ժամանակաշրջանում անհայտ պատճառով տեղի է ունեցել կտրուկ սառեցում եւ ծովի մակարդակի անկում: Անտառները վերածվել են մարգագետինների, կրճատվել է նաեւ մթնոլորտում ածխաթթու գազի կոնցենտրացիան: Եվրոպայում եւ Ասիայում շուրջ երկու երրորդ տեսակները ոչնչացվել են:

Ավելի վաղ համարվում էր, որ էոցեն-օլիգոցենային ոչնչացումն անդրադարձել է առավելապես Ասիային ու Եվրոպային, իսկ աֆրիկյան տեսակները գրեթե չեն տուժել: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ դա, բնավ, այդպես չէ:

Թիմը, որը կազմված է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիայից ու Եգիպտոսից հետազաոտողներից, ուսումնասիրել է կաթնասունների հինգ խմբի քարացուկները՝ ոչնչացված գիշատիչներ գիենոդոնթների խումբը, կրծողների երկու խումբ եւ պրիմատների երկու խումբ: Պարզվել է, որ անգամ հասարակածին մոտ գտնվելը չէր կարող պաշտպանել կենդանիներին. բոլոր հինգ խմբերը կրել են հսկայական կորուստներ էոցենի ու օլիգոցենի սահմանին:

Հետազոտողների խոսքով՝ մի քանի միլիոն տարի անց այդ խմբերը դարձյալ սկսել են հայտնվել քարացուկների հնագիտական արձանագրություններում, սակայն արդեն նոր տեսքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ