News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի 9 համայնքներում հոկտեմբերի 17-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին  17:00-ի դրությամբ մասնակցել են քվեարկելու իրավունք ունեցող 166 753 քաղաքացիներից 42541-ը կամ 25,57 տոկոսը։

Գյումրիում ընդհանուր 109453 ընտրողից մասնակցել է 20043-ը կամ 18.31 տոկոս:

Գորիսում 20696 ընտրողից մասնակցել է 8075-ը կամ 39,02 տոկոս:

Տաթեւում 4173 ընտրողից քվեարկել է 20174-ը կամ 52,10 տոկոսը:

Տեղ համայնքում 3890 ընտրողից մասնակցել է 1864-ը կամ 47.92 տոկոս:

Մեղրիում 8572-ից մասնակցել է 4013 կամ 46,82 տոկոս:

Դիլիջանում 18374 ընտրողից քվեարկել է 5984-ը կամ 32,57տոկոս:

Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում անցկացվում են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ։

Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում միայն ավագանու անդամի ընտրություններ են։

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում կընտրեն համայնքի ղեկավարի և ավագանու անդամի։

Շիրակի մարզի Գյումրի համայնքում համամասնական ընտրություններ են (առավելագույն ձայներ հավաքած քաղաքական ուժի ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուն կդառնա համայնքի ղեկավար), որտեղ պայքարի մեջ են «Հայրաքաղաք» կուսակցությունների դաշինքը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, «Գյումրին կռնա՜» կուսակցությունների դաշինքը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Թասիբով» կուսակցությունների դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը։

Սյունիքի մարզի Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Մեղրի համայնքի համամասնական ընտրություններին իրենց թեկնածուներին են առաջադրել Ազատական կուսակցությունը, «Ապրելու երկիր» կուսակցությունը, «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Սյունիքի  Տաթև համայնքում համամասնական ընտրությունը կկատարվի «Ապրելու երկիր» կուսակցության, «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջև։

Տեղ համայնքի համամասնական ընտրություններում պայքարի մեջ են «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Տավուշի մարզի Դիլիջան համայնքում համամասնական ընտրություններին մասնակցության համար գրանցվել են «Ապրելու երկիր», «Հայրենիք», «Հանրապետություն», «Քաղաքացիական պայմանագի» կուսակցությունները և «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ