News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կոլումբիան արշավ է սկսել՝ հանգուցյալ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի ամենավայրի ժառանգությունից երկիրը մաքրելու համար: Խոսքը գետաձիերի մասին է, գրում է Daily Beast-ը:

Իշխանությունները ստերջացրել են երկու տասնյակ կենդանիների՝ այն չորս կենդանիների ժառանգներին, որոնց Էսկոբարը դեռ 1980-ականներին ԱՄՆ-ից բերել էր իր մասնավոր էկզոտիկ կենդանաբանական այգու համար:

1993 թվականին Մեդելինյան կարտելի առաջնորդի սպանությունից հետո նրա կենդանիների մեծ մասը տեղափոխվել է այլ կենդանաբանական այգիներ, սակայն երկու տոննա կշռող գետաձիերը չափազանց մեծ են եւ դրանց թողել են նրա Hacienda Nápoles կալվածքում:

Դրանցից որոշները թափառում են գետերով՝ սպառնալով տեղական կենդանական աշխարհին, ավերելով գետերի ափերը, ջուրը թունավորելով իրենց կեղտով եւ նույնիսկ հարձակվելով մարդկանց վրա:

Փորձագետները վաղուց անհանգստացած են, որ առանց միջամտության գետաձիերի թիվը, որն այժմ մոտ 80 է, մինչեւ 2050 թվականը կարող է հազարների հասնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ