News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ինչպես կարելի էր ակնկալել, հայկական տարածք ներխուժած ադրբեջանցիները, իրանցի վարորդների նկատմամբ լկտի ոտնձգությունից հետո, անցել են հայ վարորդներին:

Նախօրեին հայկական yerevan.today կայքը հրապարակել էր Սյունիքի բնակչի հետ հարցազրույց, որտեղ նա, ի թիվս այլ բաների, բողոքում էր ադրբեջանցիների կողմից տուգանվելուց: Միջադեպը տեղի էր ունեցել Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում:

Արձագանքը չուշացավ: «Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվել վարչական իրավախախտումների վերաբերյալ տուգանքներ վճարել Ադրբեջանի օրենքին համապատասխան: «Հայաստանի քաղաքացիները կարող են տուգանքները վճարել առցանց՝ Ադրբեջանի ճանապարհային ոստիկանության գլխավոր վարչության կայքում: ՀՀ քաղաքացիների կողմից տուգանքը չվճարելու դեպքում, երբ նրանք հայտնվեն Գորիս-Որոտան ավտոճանապարհին, նրանց ավտոմեքենաները կառգրավվեն եւ կտեղափոխվեն տուգանային հրապարակներ», - գրել է Haqqin.az-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ