News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հաքերը, ենթադրաբար՝ Թուրքիայից, կոտրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վեբ կայքի բաժիններից մեկը եւ այնտեղ տեսանյութ է հրապարակել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ, հաղորդում է VICE-ը:

Պարբերականի տվյալներով՝ հարձակումն ազդել է վեբ կայքի ենթադոմեյնի վրա, որն օգտագործվում է քարոզարշավի աշխատակիցների կողմից ի աջակցություն Թրամփի՝ միջնորդագրերի ստորագրման կամ հարցուպատասխանի համար:

«Մի՛ նմանվեք նրանց, ովքեր մոռացել են Ալլահին եւ ում նրան, ով ստիպել է մոռանալ ինքներդ ձեզ: Նրանք սրբապիղծ են»,- ասվում է կայքում երկու լեզվով՝ անգլերեն եւ թուրքերեն տեղադրված  հաղորդագրության մեջ, դա Ղուրանի սուրաներից մեկն է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Կայքում նաեւ նշվում էր, որ հարձակումն իրականացրել է RootAyyildiz-ի հաքերը: Նա նաեւ տեսանյութ է տեղադրել YouTube-ի՝ Թուրքիայի նախագահի հետ ազգայնական բնույթի վիդեոհոսթինգից: Հաքերը VICE-ին պատմել է, որ կոտրել է կայքը SSTI մեթոդի օգնությամբ, որը թույլ է տալիս ներդնել սեփական ծածկագիրը կայքի ձեւանմուշի մեջ: Ըստ RootAyyildiz-ի՝ վեբ էջի այդ հատվածն արդեն երեք ամիս գտնվում էր նրա վերահսկողության տակ:

«Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ կարող են հաքերային հարձակումներ իրականացվել, օրինակ՝ սոցցանցերի էջերում կամ կայքերում: Ես հաքեր-ակտիվիստ եմ, երկար ժամանակ զբաղվում եմ կայքերով, եւ ձայնս լսելի եմ դարձնում»,- ասել է հաքերը:

Ինչպես նշել է VICE-ը, այս տեսակի միջամտությունները հաճախ իրականացվում են հաքերների կողմից, ովքեր այնքան էլ փորձառու չեն, բայց կարողանում են փոխել կայքի բովանդակությունը: RootAyyildiz- , ենթադրաբար, նախկինում եւս իրականացրել է նման հարձակումներ:

Թրամփի ներկայացուցիչները չեն արձագանքել տեղեկատվության մեկնաբանման վերաբերյալ պարբերականի խնդրանքին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ողբերգական դեպք՝ Վանաձորում. հայտնի «Գլորիա» ֆաբրիկայից հիվանդանոց տեղափոխված Հնդկաստանի քաղաքացին մահացել է
Ոստիկանները և քննիչները պարզել են նաև, որ մահացածը Հնդկաստանի հանրապետության քաղաքացի Մոհամմադ Այլասինն է...
Այս գիշեր Մյասնիկյան պողոտայում բախվել են Maserati-ն եւ Toyota-ն. վարորդներն արգելափակվել են մեքենաներում
Դեկտեմբերի 6-ին` ժամը 00:59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Տավուշի մարզի Սեւքար գյուղի մոտ այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 19:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Հրդեհ Կաթնառատ գյուղի մոտակայքում. այրվել է 80 հա խոտածածկույթ
Դեկտեմբերի 4-ին, ժամը 13։42-ին Լոռու մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ` Աբովյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի մուտքում
Դեկտեմբերի 5-ին` ժամը 04:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին բախվել են «VAZ»-ը և տրակտորը․ կա 4 վիրավոր
Դեկտեմբերի 4-ին, ժամը 18:17-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման...
Ամենաշատ