News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիպրոսցի նկարիչ Ջորջ Գաբրիելը գրեթե կորցրել է ավագ դպրոցի տնօրենի աշխատանքը այն բանից հետո, երբ Հիսուսին ոչ ավանդական միջավայրում պատկերող նրա աշխատանքները առաջացրել են կրոնական եւ պետական առաջնորդների զայրույթը, հաղորդում է Reuters-ը:

62-ամյա Գաբրիելն իր արվեստը օգտագործում է որպես բողոքի միջոց, որպեսզի թիրախավորի այն, ինչ նա համարում է հանրության դժբախտություն: Նրա աշխատանքներից որոշները ոգեշնչված են միջերկրածովյան կղզում բռնկված կոռուպցիոն սկանդալներից, մասնավորապես՝ այժմ վարկաբեկված սխեմայով ներդրումների դիմաց քաղաքացիություն ստանալու թեմայով, որի շրջանակներում հազարավոր հարուստ ներդրողներ անձնագրեր են ստացել:

Նրա կտավներից մեկում պատկերված է նախագահ Նիկոս Անաստասիադեսը՝ լուսապսակը գլխին՝ կանգնած Կիպրոսի ոսկե անձնագրի վրա: Մյուսները թիրախավորում են եկեղեցու թվացյալ հարստությունը, ի հակադրություն կրոնական գործիչների խոնարհության, ինչպիսին է Հիսուս Քրիստոսը, որը պատկերված է փախստականների շրջանում կամ էշի վրա՝ լիմուզինով եկեղեցու առաջնորդի կողքին:

Կղզու ազդեցիկ հույն ուղղափառ արքեպիսկոպոսի բողոքներից հետո Գաբրիելը ենթարկվել է կարգապահական հետաքննության: Եկեղեցին հայտարարել է, որ Հիսուսին մոտոցիկլետով ֆուտբոլասերի կերպարով, մերկ կամ փախստականների ճամբարում պատկերելը «անպարկեշտ» է: Կառավարությունը հայտարարել է, որ Գաբրիելը խախտել է պետական ծառայողի եւ ավագ դպրոցի տնօրենի իր պարտավորությունների ոգին եւ տառը:

Սակայն գործընթացը դադարեցվել է հանրային բողոքից եւ օրենսդիրների աջակցությունից հետո:

«Ոմանք կարող են մտածել, որ ես վիրավորում եմ կրոնը: Դա նրանց իրավունքն է: Ես կրոնին վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, ես պարզապես ստեղծագործել եմ առանց որեւէ սահմանափակման»,- ասել է Գաբրիելը, ում աշխատանքները պահվում են նաեւ Չինաստանի թանգարանում: Նրա խոսքով՝ կառավարությունը չի լսել իր վարկածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ