News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով  իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի ընթացքում  խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է,  որ 2021թ. ապրիլի 22-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, բազմաթիվ անձինք Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի մոտակայքում մասնակցել են «Ի աջակցություն ձերբակալված սյունեցիների» կազմակերպված հավաքին: Այնուհետև գնացել և ակցիան շարունակել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի կենտրոնական մուտքի դիմաց, որի ընթացքում հիշյալ հավաքի 10 մասնակից, անտեսելով ոստիկանության ծառայողների՝ հասարակական կարգը չխախտելու պահանջները, այլ անձանցից առանձնանալու և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով տարված, ուղղակի դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը և տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել: Նրանցից  երկուսը  տարբեր իրերով հարվածել են ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքին, անհանգստություն և տագնապի զգացում առաջացրել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների, դատախազության վարչական շենքում գտնվող աշխատակիցների և պատահական անցորդների մոտ՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ 10 մասնակիցներին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրությունը՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ