News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում կանխատեսել են «ապահարզան» Եվրամիության հետ։ Հյուսիսատլանտյան դաշինքը լուրջ ճգնաժամ է վերապրում եւ չի կարող պաշտպանել Արեւմուտքի շահերը Եվրոպայի պատճառով, որը ավելի հաճախ համագործակցում է Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, գրում է Wall Street Journal-ի լրագրող Ուիլյամ Գալստոնը։

Նրա խոսքով՝ ժամանակները, երբ Եվրոպայի երկրները հենարան էին ԱՄՆ-ի համար, անցել են։

«Չնայած ԱՄՆ-ի հետ հակասություններին՝ Գերմանիան ավարտին հասցրեց «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը, Ռուսաստանից էներգետիկ կախվածության ամրապնդումը եւ Ուկրաինայում ժողովրդավարության թուլացումը: Ֆրանսիան միավորվել է Գերմանիայի հետ՝ հասնելու Ռուսաստանի նկատմամբ ավելի հաշտարար դիրքորոշման, ինչը ԱՄՆ-ն եւ Եվրոպայի շատ երկրներ չեն կարողանում ընդունել»,-գրում է Գալստոնը։

Նա նշում է, որ եվրոպական պետությունների դիրքորոշումը բացատրվում է անկախ քաղաքականություն վարելու ցանկությամբ `ելնելով եվրոպական, եւ ոչ միայն ամերիկյան շահերից: Այնուամենայնիվ, միեւնույն ժամանակ, հեղինակը պնդում է, որ Եվրոպայի դերը համաշխարհային բեմում բացառապես Միացյալ Նահանգների անվերապահ աջակցության մեջ է:

Wall Street Journal-ի հոդվածագիրը հղում է կատարում նաեւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կարծիքին: Ռազմաքաղաքական բլոկի նախկին առաջնորդը վստահ է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի հակառակորդ համարվող երկրների հետ Եվրոպան չի կարող եւ չպետք է հավասարակշռող ուժ լինի: Ռասմուսենն իր սեփական քաղաքականությունն ինքնուրույն որոշելու Եվրոպայի ցանկությունն անվանել է «անհեռատես մերկանտիլիզմ», որն ունակ է խարխլելու ներկայիս ամերիկամետ ուժերի հավասարակշռությունը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլերի թեկնածու Օլաֆ Շոլցը Գերմանիային եւ Եվրամիությանը կոչ էր արել նոր «արեւելյան քաղաքականություն» վարել՝ հիշեցնելով նման ռազմավարության պատմական հաջողությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդ կանցլեր Վիլի Բրանդտի օրոք։ Բացի այդ, Գերմանիայի ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի  անցկացմանը՝ դաշինքում ռուսական առաքելության, ինչպես նաև տեղեկատվական բյուրոյի եւ կազմակերպության ռազմական առաքելության կասեցման ֆոնին։ Այդ որոշումն ընդունվել է ի պատասխան ՆԱՏՕ-ում ռուսական առաքելության ութ անդամների արտաքսման։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը դեռ չի բացատրել դիվանագետներին հավատարմագրումից զրկելու պատճառները։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից…  
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Ամենաշատ