News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Ամերիկացի գիտնականները, որոնք ներկայացնում են մթնոլորտային հետազոտությունների ազգային կենտրոնը, Ռութգերսի համալսարանը եւ այլ հետազոտական ​​կազմակերպություններ, ուսումնասիրել են միջուկային զենքի կիրառման հետեւանքները եւ կանխատեսել կլիմայի երկարաժամկետ փոփոխություն լայնածավալ միջուկային պատերազմի դեպքում, գրում է Planet  today-ը՝ Journal of Geophysical Research: Atmospheres-ի վրա հղումով։

Գիտնականներն օգտագործել են կլիմայի ժամանակակից մոդելը, որը հաշվի է առնում աերոզոլների եւ ազոտի օքսիդի արտանետումները ՝ ուսումնասիրելու համար, թե միջուկային պայթյունները ինչպես կազդեն օզոնի վրա եւ ուլտրամանուշակագույն ճառագայթման չափը, որը հասնում է մոլորակի մակերեսին։   

Գիտնականները մոդելավորել են, մասնավորապես, Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ միջուկային հակամարտությունը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավելի մեծ միջուկային պատերազմը: Առաջին դեպքում օդ կմտնի հինգ մեգատոննա մուր, ինչի արդյունքում օզոնային շերտը կկրճատվի քառորդ անգամ եւ կվերականգնվի 12 տարի անց։ Երկրորդ դեպքում մթնոլորտ կմտնի 150 մեգատոննա մուր, որը 15 տարի շարունակ 75 տոկոսով կքայքայի օզոնային շերտը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ