News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Իրանն ու Թուրքիան ցանկանում են զարգացնել եւ ամրապնդել երկկողմ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ Այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին Թեհրանում իր թուրք գործընկեր Սուլեյման Սոյլուի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է Mehr-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների ընդհանուր շահերն ահաբեկչության, միջազգային հանցավորության, զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարի, միջսահմանային փոխանակումների ընդլայնման, սահմանային գործունեության զարգացման եւ երկկողմ համագործակցության ընդլայնման բնագավառում:

Նրա խոսքով՝ քննարկվել են ավելի ընդհանուր հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ «Սիոնիստական ​​ռեժիմի» կործանարար դերը եւ այն խնդիրները, որոնք նրանք ստեղծել են տարածաշրջանի բնակիչների համար:

Իրանի եւ Թուրքիայի ներքին գործերի նախարարները մտքեր են փոխանակել նաեւ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից Աֆղանստանի համար ստեղծվող խնդիրների, ինչպես նաեւ «տարածաշրջանում դրանց կողմից նախապատրաստվող դավադրությունների» վերաբերյալ:

Իրանի ներքին գործերի նախարարը նաեւ ընդգծել է երկու երկրների վճռականությունը  ռազմավարական զարգացման հարցում՝ նշելով. «Մենք երկու երկրների միջեւ  բոլոր ոլորտներում համատեղ համագործակցության լուսավոր հորիզոնների ականատեսը կլինենք»։

Կողմերն ընդգծել են ահաբեկչության դեմ պայքարում համատեղ երկկողմ համագործակցության անհրաժեշտությունը։

«Մենք ունենք համատեղ ծրագիր եւ համագործակցություն ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում»,- ասել է Թուրքիան ՆԳ նախարարը: «Մենք կքննարկենք Իրանի ներքին գործերի նախարարի՝ Աֆղանստանի հարցով հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին առաջարկը»,- ասել է նա՝ հավելելով, որ սահմանների անվտանգությունն ամենակարեւոր հարցերից է Իրանի եւ Թուրքիայի միջեւ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ