News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Իրանի «Վելայաթի պաշտպաններ» ռազմաօդային ուժերի զորավարժությունների ընթացքում «Յասին 90» ռումբի օգնությամբ ոչնչացվել են հիպոթետիկ թշնամու կենսական թիրախները, փոխանցում է Mehr-ը:

Իրանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Համիդ Վահեդին ասել է, որ զորավարժությունների մարտական ​​փուլի առաջին օրը գործարկվել են բարձր ճշգրտության, խելացի հրթիռներով հագեցած F-4 եւ F-5 ռմբակոծիչներ եւ «Յասին 90» ռումբերով եւ հրթիռներով հագեցած F-7 ինքնաթիռներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են հիպոթետիկ թշնամու կարեւոր եւ կենսական թիրախներն ինչպես ցամաքում, այնպես էլ ծովում:

Բացի այդ, F-5 եւ «ՄիԳ-29» կործանիչները հաջողությամբ օդային գործողություններ են իրականացրել նաեւ իրական ժամանակում, որոնցում ենթադրյալ հակառակորդի արձակած հրթիռը որսվել եւ ոչնչացվել է իրանական «օդ-օդ» հրթիռների կողմից:

Հինգշաբթի մեկնարկել է 10-րդ ռազմաօդային ուժերի զորավարժությունների հիմնական փուլը՝ Իրանի ռազմաօդային ուժերի օդաչուների եւ անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, ԶՈւ հրամանատարի տեղակալի եւ Զինված ուժերի եւ մի շարք բարձրաստիճան հրամանատարների եւ պաշտոնյաների ներկայությամբ։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ