News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Կենտրոնական բանկը նորից ցնցել է շուկաները՝ նվազեցնելով իր տոկոսադրույքը 200 բազիսային կետով՝ 16 տոկոս, լիրան նորից արժեզրկվել է՝ հասնելով պատմական նոր նվազագույնի։ Բայց ԿԲ-ն ապահովել է նախագահ Թայիփ Էրդողանի պահանջած տոկոսադրույքների նվազումը՝ չնայած գնաճի բարձրացմանը, տեղեկացնում է Reuters-ը։

Բանկում հայտարարել են, որ այս տարի տոկոսադրույքների նվազեցման քիչ հնարավորություններ կլինեն՝ հաշվի առնելով այն, ինչը բանկն անվանել է գնային ճնշում սննդամթերքների, էներգակիրների եւ այլ ներմուծվող ապրանքների վրա, ինչի պատճառով թուրքերի կյանքի արժեքը կտրուկ բարձրացել է արժույթի արժեզրկման ֆոնին։

Կենտրոնական բանկը Էրդողանի ճնշմամբ, որը բանկի մի քանի տնօրեններ է փոխել այս տարի, անցած ամիս զարմացրել է շուկաներին 100 կետով նվազեցում կատարելով, ինչի արդյունքում լիրան արժեզրկվել է՝ հասնելով նոր նվազագույնի։

Վերլուծաբանները վերջին նվազեցումն անվանել են ոչ խելամիտ, քանի որ արդյունքում Թուրքիայի իրական եկամտաբերությունը կտրուկ նվազել է եւ հակասում է աշխարհի սկզբունքներին, որտեղ կենտրոնական բանկերը բարձրացնում են դրույքները, որպեսզի կանխեն գլոբալ գնաճը։

«Այս քայլը համաձայնեցվում է Էրդողանի տեսակետի հետ, բայց նրա դրամավարկային քաղաքականությունը պարզապես ճիշտ չէ, եւ հիմա մենք վտանգում ենք, որ իրական տնտեսությունը լրջորեն կտուժի արժույթի պատճառով»,- Ֆրանկֆուրտում ասել է Commerzbank-ի վերլուծաբան Ուլրիխ Լոյհթմանը։ «Այդ ամենը կարող է ավարտվել միայն լիրայի արժեզրկմամբ»,- ասել է նա։

Լիրան արժեզրկվել է 3 տոկոսով՝ հասնելով ռեկորդային 9,501-ի դոլարի նկատմամբ՝ նախքան որոշ կորուստները փոխհատուցելը։ Այս տարի այն արժեզրկվել է 22 տոկոսով։

Էրդողանը վաղուց էր  կոչ անում դիմել դրամավարկային խթանների՝ վարկերը, արտահանումն ու աշխատատեղերն ավելացնելու համար, եւ մոտ 2,5 տարում ազատել էր կենտրոնական բանկի վերջին երեք կառավարիչներին՝ խափանելով բանկի նկատմամբ վստահությունն ու ստիպելով օտարերկրյա ներդրողներին փախչել։

Տոկոսադրույքների ինքնահռչակ թշնամին՝ Էրդողանը, անցած շաբաթ ազատեց դրամավարկային քաղաքականության կոմիտեի (ԴՔԿ) եւս երեք անդամի, այդ թվում երկուսին, որոնք դեմ էին տոկոսադրույքի նվազեցմանը, ինչը հող նախապատրաստեց հետագա մեղմման համար։

Թուրքիան ամենաբացասական իրական տոկոսադրույքներն ունի զարգացող շուկաներում, ինչը կարմիր լույս է վառում ներդրողների համար, իսկ լիրան ամենավատ արժույթներից է մի քանի տարի շարունակ՝ զգալի չափով վարկունակության խափանման պատճառով։

Ակտիվների դեֆոլտից պաշտպանության արժեքը Թուրքիայում, որը չափվում է վարկի դեֆոլտի սվոփներով (CDS), տոկոսադրույքի իջեցումից հետո բարձրացել է ամենաբարձր մակարդակի մի քանի ամսվա ընթացքում եւ կազմել 450 բազիսային կետ։

Տարեկան ընդհանուր գնաճը բարձրացել է 19.58 տոկոս անցած ամիս, ընդ որում՝ սննդամթերքի գները, տրանսպորտը եւ բնակարանը էլ ավելի են թանկացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին
Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները...
Ամիօ բանկը մասնակցել է Career City Fest 2K24-ին
Բանկի հյուրընկալ տաղավարում մեր այցելուները հնարավորություն ունեցան ծանոթանալ ազատ աշխատատեղերին և Ամիօ թիմին միանալու հնարավորություններին...
Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին
Գործընթացը բավականին պարզ է. հավելվածում պետք է ընտրել «Քարտից քարտ փոխանցումներ» բաժինը, նշել գումարը ստացողի քարտի համարը...
Ամենաշատ