News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Չինաստանից միլիոնատերն իր հաշվից կանխիկացրել է գումարն ու ստիպել բանկի աշխատակիցներին ձեռքով հաշվել յուրաքանչյուր թղթադրամը, գրում է Native News Post պարբերականը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ հաճախորդը չի հավանել սպասարկման մակարդակը: Տղամարդուն խնդրել էին դիմակ կրել մուտքի մոտ, ինչն առաջացրել էր իր դժգոհությունը:

Ըստ էության՝ ցանկանալով վերժ լուծել, չինացին կանխիկացրել է 773 հազար դոլար, այնուհետեւ խնդրել դրամարկղի աշխատակիցներին ճշգրիտ հաշվարկ իրականացնել՝ հետեւելով տեղի ունեցածին:

Դեռ ավելին, տղամարդը խոստացել էր, որ կրկին կգա եւ կկրկնի գործընթացը, քանի դեռ իր բոլոր խնայողությունները չեն կանխիկացվի բանկից:

«Այդ վերաբերմունքի պատճառով ես կարող եմ միայն կանխիկացնել բոլոր փողերն ու տեղափոխել դրանք այլ բանկեր»,-միլիոնատիրոջ խոսքերը մեջբերում են դեպքի ականատեսները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ