News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) նշել է Սահարայից հարավ աֆրիկյան երկրներում կորոնավիրուսի հետեւանքներից տնտեսության վերականգնման ամենադանդաղ տեմպերի մասին: Դա պայմանավորված է տարածաշրջանում պատվաստանյութերի դեֆիցիտով, հայտնել է Reuters-ը։

«ՀՆԱ-ի աճը Սահարայից հարավ գտնվող երկրներում 2021 թվականին կկազմի 3.7 տոկոս, իսկ 2022 թվականին այն արդեն կկազմի 3.8 տոկոս: Պատվաստանյութերի հասանելիության բացակայության պատճառով տարածաշրջանի երկրները տարիներով հետ կմնան զարգացած տնտեսություններից։ Բացի այդ, դրանց զարգացման հետագա հեռանկարները կախված են համավարակի ընթացքից եւ պատվաստումներից»,- նշել են հիմնադրամի ներկայացուցիչները։

Նրանց խոսքով՝ եթե չլինի արտաքին ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն, ապա աֆրիկյան որոշ երկրներ կարող են տասնամյակներ շարունակ տնտեսապես հետամնաց մնալ, ինչը սպառնում է համավարակից առաջ տարածաշրջանում գրանցված առաջընթացին:

Ընդհանուր առմամբ, Սահարայից հարավ իրավիճակն այնպիսին է, որ պարենային ապրանքների գնաճն այնտեղ 2019 թվականից ավելացել է։ Օգոստոսին տարածաշրջանի 25 երկրներում այն կազմել է 10.9 տոկոս: Հետեւաբար, սննդամթերքի գնաճը դեռեւս սուր խնդիր է ավելի քան 30 միլիոն մարդկանց համար, ովքեր կորոնավիրուսային համավարակի ֆոնին գտնվում են աղքատության շեմին, նշել է հիմնադրամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ