News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պահանջով Չեռնոգորիայում կալանավորված գործարար Թելման Իսմայիլովը, որը մեղադրվում է սպանությունների եւ առեւանգման մեջ, այս երկրում քաղաքական ապաստան ստանալուց հետո չի կարող արտահանձնվել Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես ՏԱՍՍ-ին պարզաբանել է նրա փաստաբան Մարինա Ռուսակովան, ձեռնարկատերն ազատ է արձակվել արտահանձնման մեկուսարանից։

«Նա ազատության մեջ է: Այժմ Ռուսաստանին որեւէ արտահանձնում չի լինի, դա ուղղակի անհնար է Չեռնոգորիայում քաղաքական ապաստան ստանալու հետ կապված», - ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Ռուսաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնել էր սպանության մեջ մեղադրվող Իսմայիլովին արտահանձնելու վերաբերյալ Չեռնոգորիա հարցում ուղարկելու մասին։ Այն պարզաբանել է, որ հարցումը պատրաստվել է հոկտեմբերի 7-ին։ Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է գործարարի ռուս փաստաբան Մարինա Ռուսակովան, նա չի ընդունում իր մեղքը հանցագործության որեւէ դրվագում եւ քաղաքական ապաստան է խնդրելու Չեռնոգորիայում։

Հոկտեմբերի 1-ին Չեռնոգորիայում ձերբակալվել է Չերկիզովսկի շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովը։ Նա ձերբակալվել է Պոդգորիցայի դատարանի կողմից եւ գտնվել է կալանքի տակ։ ՌԴ Քննչական կոմիտեն Իսմայիլովի նկատմամբ միջազգային հետախուզություն է ճանաչել դեռեւս 2017 թվականին՝ երկու ձեռնարկատերերի սպանությանը նրա մասնակցության հաստատման հետ կապված: Նրան հեռակա մեղադրանք է առաջադրվել սպանության, զենքի անօրինական շրջանառության եւ երգիչ Աբրահամ Ռուսոյի առեւանգման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ