News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Մյուս տարի նորից ծրագրում ենք ունենալ SUMMIT OF MINDS-ը, բայց դրան զուգահեռ ունենալու ենք հսկա միջոցառում, որը կոչվում է STARMUS 6: Այս մասին  այսօր`հոկտեմբերի 23-ին, «Մտքերի գագաթնաժողով»-ին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Այսօր իհարկե մենք բազմաթիվ խնդիրներ ունենք մեր երկրում, բայց շատ խնդիրների լուծումները նաև ապագայում են։ Մյուս տարի նորից ծրագրում ենք ունենալ SUMMIT OF MINDS-ը, բայց դրան զուգահեռ ունենալու ենք հսկա միջոցառում, որը կոչվում է STARMUS 6: Խոսք է գնում հազարավոր մասնակիցների մասին, որոնք գալու են Հայաստան գիտության, արվեստի և երաժշտության մեծ փառատոնին մասնակցելու։ Սա լավագույն ձևն է քաջալերելու մեր երիտասարդներին, որպեսզի իրենց ապագան, իրեց ընտանիքի ապագան, իրենց երկրի՝ Հայաստանի ապագան կապված է լինելու նոր տեխնոլոգիաների, գիտության, գաղափարների հետ, որովհետև այս երկրի ամենամեծ հարստությունը տաղանդավոր մարդիկ են, ոչ թե նավթը, ոսկին կամ քարը։ Բայց այդ մարդկանց պետք է աջակցել, օգնել զարգանալ և դրա լավագուն ձևը երիտասարդ սերնդին կրթել և քաջալերելն է, որ իսկապես դուք ապագա ունեք՝ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում»,-ասաց նա։

Նախագահը հայտնեց, որ STARMUS 1-5 եղել են ռոք երաժշտության և աստղագիտության փառատոններ, STARMUS 6-ը, քանի որ գալիս է Հայաստան, տարբերվելու է նախորդներից, որովհետև ոչ միայն ռոք երաժշտություն է լինելու, այլ ընդհանրապես երաժշտության փառատոն է լինելու՝ դասականից մինչև ռոք, և ոչ միայն աստղագիտության, աստղագնացության թեմաներով, այլև ընդհանրապես ժամանակակից գիտության։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ