Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովի անցկացման մասին համաձայնություն ձեռք բերվի, ապա Կրեմլն այդ մասին ժամանակին կհայտնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն։
«Եթե նման համաձայնություն ձեռք բերվի, ապա մենք ժամանակին կհայտնենք այդ մասին»,-ասել է Պեսկովը։
Ավելի վաղ իրավիճակին ծանոթ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ ՌԴ, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում, եւ ակնկալվում է, որ կողմերը եռակողմ հայտարարություն կստորագրեն։