News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն մեծածախ եւ մանրածախ առեւտրի ցանցը՝ ամերիկյան Walmart ընկերությունը, սկսել է պիլոտային նախագիծ, որն իր հաճախորդներին բիթքոին գնելու հնարավորություն է ընձեռում Coinstar կրպակներում, որոնք առկա են ԱՄՆ-ի իր խանութներից շատերում: Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ հղում անելով NASDAQ-ին:

Մեկնարկային ծրագիրը ավտոմատներ (հաճախորդներին թույլ են տալիս մետաղադրամները թղթադրամների կամ նվեր քարտերի փոխանակել) արտադրող Coinstar-ի եւ ԱՄՆ-ում ավելի քան 8000 կրպակներում (որոնցից 200-ը գտնվում են Walmart խանութներում) բիթքոիններ վաճառող բանկոմատների ամերիկյան Coinme օպերատորի միջեւ։

Նախաձեռնության մասին առաջին անգամ հայտնել է CoinDesk ռեսուրսը, որի ներկայացուցիչը փորձարկել է ծառայությունը: Հաճախորդները, ովքեր դոլարային թղթադրամների փոխարեն բիթքոիններ են գնում, Coinstar կրպակում ստանում են վաուչեր, որը կարելի է փոխանակել բիթքոինների հետ՝ հանած ծառայության համար գանձվող 4% միջնորդավճարը: Հարկ է հաշվի առնել, որ հաճախորդները նախ պետք է հաշիվ ստեղծեն Coinme օպերատորի ցանցում եւ անցնեն տվյալների ստուգում՝ վաուչերը մարելու համար:

BitOoda կրիպտոարժույթների բրոքերային ընկերության ռազմավարության տնօրեն եւ հետազոտության ղեկավար Սեմ Դոկտորը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է, որ բիթքոին-բանկոմատներն արդեն հասանելի են աշխարհի տարբեր մասերի խանութներում եւ առեւտրի կենտրոններում, պարզապես Walmart-ն ընդլայնում է բիթքոինների հասանելիությունը ավելի շատ մարդկանց համար եւ ավելացնում է կրիպտոարժույթի լեգիտիմությունը թերահավատների աչքում:

«Սա բիթքոին գնելու թանկարժեք միջոց է, բայց այն թույլ է տալիս նվազեցնել նոր գնորդների մուտքի խոչընդոտը»,- հավելել է Դոկտորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ