News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանդիսանում եմ Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպանը և վստահեցնում եմ, որ նրա նկատմամբ տեղի է ունենում ապօրինի քրեական հետապնդում ` շինծու մի գործով։ Այս մասինն իր ֆեյսբուքյան է ջում գրել է փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:

«Քանի որ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու վերաբերյալ տեղեկատվությունը շրջանառության մեջ դրվեց լրատվամիջոցներով, ուստի անդրադառնամ այդ գործով որոշ հանգամանքների։ Նախ նշեմ, որ հանդիսանում եմ Ջանիբեկ Հայրապետյանի պաշտպանը և վստահեցնում եմ, որ նրա նկատմամբ տեղի է ունենում ապօրինի քրեական հետապնդում ` շինծու մի գործով։ Այս պահին նպատակահարմար չեմ գտնում քննարկել գործով ձեռք բերված տվյալները և այն, որ Ջանիբեկ Հայրապետյանը կապ չունի իրեն մեղսագրվող մեղադրանքի հետ, սակայն չեմ կարող չանդրադառնալ նրան, որ գոնե ինձ համար բացահայտում էր. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանի` ինչպես կասեր հարգանքի արժանի Դատավոր պարոն Մարաբյանը, պատմուճանով դատախազ լինելու հանգամանքը։ Ափսոսում եմ, որ դատական համակարգում նման դատավորները գնալով շատանում են և որոշում մարդկանց ճակատագրեր։ Ջանիբեկ Հայրապետյանին կալանավորելու որոշումն անպայման բողոքարկելու եմ, այն ակնհայտ անհիմն է, չպատճառաբանված և դրանից միայն հասկացվում է այն, որ Մարգարյանը կատարեց` ամեն գնով միջնորդությունը բավարարելու իր հերթական առաքելությունը։ Դատավորի այս որոշման հետ կապված կքննարկենք նաև ԲԴԽ դիմելու հարցը։

Հ.Գ. Բա վեթինգից ինչ՞ կա...»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ