News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հեղինակությունը երկրի առաջնորդի պաշտոնում առաջին ինն ամիսների ընթացքում կտրուկ անկում է գրանցել, գրում է Telegraph-ը՝ հղում անելով հարակական կարծիքի ուսումնասիրությունների Gallup ամերիկյան ինստիտուտի արդյունքներին, հաղորդում է ՌԻԱ Նովոտսի-ն:

Նշվում է, որ Բայդենի վարկանիշն անկել է 11,3 տոկոսով (56-ից դառնալով 44,7 տոկոս), եւ այդպիսի անկումն ավելին է, քան երկրի տասնյակ ուրիշ նախագահների ցուցանիշները: Ավելի վաղ «ռեկորդակիրը» Բարաք Օբաման էր, որի նախագահության առաջին ինն ամիսների ընթացքում վարկանիշն անկել էր 10,1 տոկոսով:

Ըստ երեւույթին, Բայդենը հիասթափեցրել է ընտրողներին ավելի, քան Ջիմի Քարթերը, որը զբաղեցրել էր ԱՄՆ նախաքահի պաշտոնը 1977-1981 թվականներին: Թրամփի վարկանշի անկումը կազմել է 4,4 տոկոս, նշում է պարբերականը:

Համեմատության համար նշենք, որ նախագահության առաջին ինն ամիսների ընթացքում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի վարկանիշն աճել էր 13,1 տոկոսով, իսկ Ջորջ Բուշ ավագի վարկանիշը՝ 12 տոկոսով:

Պարբերականը նշում է, որ Բայդենի հեղինակությունը սկսել  է անկել հուլիսից, երբ երկրում աճել է կորոնավիրուսով վարակվածության թիվը, իսկ Աֆղանստանից ամերիկյան զորքերի քաոսային դուրս բերումն օգոստոսի վերջում խորացրել էր իրավիճակի բարդությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ