News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 09
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտը սպասում է պարզաբանումներ Անկարայից մի քանի երկրների, այդ թվում՝ Ամերիկայի դեսպանին վտարելու մտադրության շուրջ, շաբաթ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի եւ Շվեդիայի դեսպանատներն ավելի վաղ կոչ էին արել Անկարային ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: Այնուհետեւ Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին եւ հիշեցրել նրանց դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ Վիեննայի կոնվենցիան պահպանելու մասին:

Արդյունքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել էր ԱԳՆ-ին պերսոնա նոն գրատա հայտարարել այդ տասը երկրների դեսպաններին:

Օսման Քավալան իրավապաշտպան է եւ Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիր, որը, մասնավորապես, աջակցում է էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների նախագծերը, հաճախ ունի միջազգային ուղղվածություն, օրինակ, թուրք եւ հայ բնակչության միջեւ հաշտեցում եւ քրդական հարցի խաղաղ լուծում:

2020 թվականի փետրվարին Թուրքիայի դատարանն արդարացրել էր նրան 2013 թվականին Ստամբուլում կառավարությունը տապալելու փորձում բողոքի ցույցերին մասնակցության մեղադրանքով: Սակայն Ստամբուլի դատախազությունը նույն օրը նրան ձերբակալելու նոր հրաման էր դուրս գրել՝ կասկածելով նրան 2016 թվականի հուլիսին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի ժամանակ ներգրավվածության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ