News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Օգոստոսին մենք ներկայացրեցինք կառավորթւայն 2021-2026 թվականների գործողությունների ծրագիրը, որը հավակնոտ նպատակներ է սահմանել Հայաստանի խաղաղ, կայուն եւ ներառական զարգացման համար: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Այսօր մենք ներկայացնում ենք այս 5-ամյա ծրագրի առաջին բյուջեն, որը կոչված է ամուր հիմքեր ստեղծելու այդ ծրագրի իրագործման համար: 2022 թվականի համար մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Չնայած նրան, որ ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց  քաղաքական  եւ անվտանգային անկայուն միջավայրով, մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021 թվականի արված բոլոր կանխատեսումները: Մյուս կողմից կառավարությունը տարվա արդյունքներով ավելիի  հույս ունի:

2022-ի թվականի բյուջեի նախագծում եկամուտները կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021-ից ավել է 17 տոկոսով, իսկ  2020-ի նկատմամբ՝ 25 տոկոսով:

Ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, որը 2021-ի համեմատ ավել է 10 տոկոսով, 2020-ի նկատմամբ՝ 16 տոկոսով:

2022-ի բյուջեում կապիտակ ծախսերը կազմում են 347 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկոսով, 2020-ի նկատմամբ 53 տոկսոսով:

Ինչպես առիթ եմ ունեցել ասելու, 2022-ի պետական բյուջեն հիմնված է երեք առաջնահերթությունների վրա՝ անվտանգությանհամակարգի բարեփոխում եւ բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության եւ գիտության արդիականացում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ինչպես ստանալ հարկ վճարողի հաշվառման համար հայտարարագրման հարթակի միջոցով․ հաճախ տրվող հարցեր
Փոխհատուցման հնարավորությունից օգտվելու համար, սոցիալական ծախս…
Ամենաշատ