News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 27
Տեսնել լրահոսը

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն… Իսկանդարյանների հիշողության մեջ վերջին 13 տարում այս պատկերից այն կողմ ուրիշ ոչինչ չկա: Տավուշի մարզի Գանձաքար գյուղում բնակվող ընտանիքը հարմարավետ կյանքի փոխարեն ընտրել է զավակների բարեկեցիկ ապագան ապահովելու ճանապարհը: Ֆինանսական ներդրումներ են կատարվել ոչ թե տան կառուցման, այլ դստեր և որդու բուհական կրթության ապահովման համար: Դա եղել է զավակների և ընտանիքի մոր՝ Նելլի երազանքը, ով ևս բարձրագույն կրթություն ունի:

Տարիներ շարունակ արտերկրի ճանապարհն ընտրած երիտասարդ տանտերը՝ Արտակը, արտագնա աշխատանքի արդյունքով կարողացել է իրականացնել իրենց առջև դրված նպատակը: Այժմ զավակների հաջողությամբ հպարտացող ընտանիքը, գտել է նաև կիսակառույցը հարմարավետ տուն դարձնելու ճանապարհը: Այդ հարցում նրանց աջակցելու պատրաստակամություն են հայտնել բնակարանաշինության ծրագրով գործակցող Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Տարիների գործընկերների համակարգված աշխատանքի շնորհիվ հերթական ընտանիքը պատրաստվում է մինչև տարեվերջ բնակարանամուտ նշել: Արտակն արդեն սկսել է շինարարությունը. քարը քարին է դնում ժպիտով և զավակների հետագա կյանքը ևս մեկ աստիճանով ապահով դարձնելու վճռականությամբ:

«Ձեզ համար կյանքի նոր էջ է բացվում: Փորձեք ամեն ինչ անել, որպեսզի կառուցվող պատերի հետ ամրանա նաև ձեր զավակների լավատեսությունը: Նրանց երիտասարդության տարիների հիշողությունը պետք է ավելի լուսավոր լինի: Գիտեմ, որ, անտեսելով ձեր բարեկեցությունը, հոգացել եք երեխաների բարձրագույն կրթության մասին: Տան կառուցումը հետաձգել եք՝ նրանց ապագայի համար: Այժմ, այս ծրագրի շնորհիվ, կիրականացնեք նաև երկրորդ երազանքը՝ ամուր ու լուսավոր տուն կունենաք: Ձեր կողքին ենք՝ անկախ հեռավորությունից»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շատ ծանր հոգսեր եմ ունեցել: Դժվար է եղել. տարրական պայմաններ չեն եղել: Փորձել ենք հարմարվել, բայց ամեն ինչ անել, որպեսզի երեխաներս լավ կրթություն ստանան: Կարծես թե մեր երազանքներն սկսում են իրականանալ: Բոլորս ուզում էինք լավ տուն ունենալ: Հիմա արդեն կավելանա ևս երկու ննջասենյակ, կունենանք կոմունալ հարմարություններով ապահովված մեծ տուն»,- ասել է տանտիրուհին՝ Նելլի Ղազարյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» շարունակում են 2021թ.  բնակարանաշինության ծրագիրը: Հայաստանի բոլոր մարզերում շինարարական աշխատանքներ են կատարվում: Դրանցում առայժմ կամավորներ չեն ներգրավվում: Հիմնականում աշխատում են ընտանիքները, քանի որ համավարակը ստիպում է զգուշավոր լինել: Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունը, սակայն, էապես նպաստում է ցանկալի արդյունք արձանագրելուն:  Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ ընթացիկ տարում նախատեսվում է տուն կառուցել, գնել կամ վերանորոգել 84 ընտանիքի համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բիզնես առաջնորդությունն իրերի ինտերնետի (IoT) ու թվային վերափոխման դարաշրջանում (ֆոտո)
Թվային փոխակերպումը պահանջում է զգալի մարդկային ռեսուրսներ, որոնք կարող են կառավարել նորագույն տեխնոլոգիաները և գործընթացները...
Viva. Հայաստանի տեխնոլոգիական առաջատար ընկերությունն իր հաճախորդներին ներկայանում է նորացված ապրանքային նշանով
Ընկերության թվային վերափոխման անցած ուղին տվել է շոշափելի արդյունքներ. լայն պահանջարկ վայելող թվային նոր ծառայություններ ու լուծումներ...
«Մեծ երազիր՝ փոքրից սկսիր». արցախցի Աննան՝ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից
Ծրագիրը հրաշալի հարթակ է երիտասարդների երևակայությունը, ստեղծագործելու ներուժն ու արդյունքի հասնելու ձգտումը զարգացնելու համար...
Վիվա-ՄՏՍ. ««Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք
Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական...
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ...
Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը...
Ամենաշատ