News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի հարավային Օկինավա կղզու ափամերձ գոտիները ծածկվել են պեմզայի շերտով՝ Օգասավարա արշիպելագում ստորջրյա հրաբխի ակտիվության պատճառով, հաղորդում է NHK-ն։

Պեմզայի մեծ կուտակումներ են գրանցվել Օկինավայի առնվազն յոթ տարբեր շրջաններում: Դա վերաբերում է նաեւ կղզու հյուսիսում գտնվող առողջարանային շրջանների լողափերին: Որոշ ծովածոցերում ափամերձ ջրերում պեմզայի շերտը հասնում է 15 սմ հաստության։

Բացի այդ, շատ ձկնաբուծական կոոպերատիվներ վնասներ են կրել: Ձկների մեծ մասը սատկել է թունավորման հետեւանքով: Օկինավայի իշխանությունները մտադիր են դիմել Ճապոնիայի կառավարության ֆինանսական օգնությանը՝ ափամերձ գոտիները հրաբխային նյութերից մաքրելու համար։

Լայնամասշտաբ աղետի պատճառը ստորջրյա հրաբխի ժայթքումն է, որը տեղի էր ունեցել օգոստոսին Խաղաղ օվկիանոսի Օգասավարա կղզիների մոտ՝ Տոկիոյից 1.2 հազար կմ հարավ։ Այն ամենամեծն է դարձել  Ճապոնիայում 1914 թվականից ի վեր, երբ Կյուսյու կղզում ժայթքեց Սակուրաջիմա հրաբուխը։ Ներկայիս ժայթքման արդյունքում, ըստ մասնագետների, ջրի մեջ է հայտնվել 300 միլիոնից մինչեւ 1 միլիարդ տոննա մագմա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ