News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Նիգերիան դարձել է առաջին աֆրիկյան երկիրը, որը թվային արժույթ է գործարկել՝ eNaira: Այս քայլը, որը երկրի ղեկավարների կարծիքով, կմեծացնի բանկային գործի հասանելիությունը, կխթանի տրանսֆերտները եւ միլիարդավոր դոլարների տնտեսական աճ կապահովի:

Սակայն մայրցամաքի խոշորագույն տնտեսության փորձագետներն ու կրիպտոարժույթների օգտատերերն ասում են, որ eNaira-ի վերաբերյալ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ, եւ Կենտրոնական բանկի (CBN) կանոնների համաձայնեցման հետ կապված մեծ անհանգստությունը նշանակում է, որ կառավարությանը դժվար ճանապարհ է սպասվում, հաղորդել է Reuters-ը:

Կենտրոնական բանկի ղեկավար Գոդվին Էմեֆիլեն ասել է, որ կա «մեծ հետաքրքրություն եւ հուսադրող արձագանք»՝ հավելելով, որ 33 բանկ, 2000 հաճախորդ եւ 120 առեւտրական արդեն հաջողությամբ գրանցվել են հարթակում, որը հասանելի է Apple եւ Android հավելվածների միջոցով:

Նրա խոսքով՝ ֆինանսական հաստատություններին է տրվել մոտ 200 մլն նայրայի չափով eNaira, որը կպահպանի հավասարությունը ավանդական արժույթի հետ։ Նախագահ Մուհամմադ Բուխարին ասել է, որ թվային արժույթի օգտագործումը կարող է տասը տարվա ընթացքում 29 միլիարդ դոլարով խթանել տնտեսությունը, հնարավոր դարձնել պետական ​​սոցիալական ուղղակի վճարումները եւ նույնիսկ ավելացնել հարկային բազան:  

Նիգերիան կրիպտոարժույթների ընդունման՝ Chainalysis հետազոտական ​​ընկերության կամզած համաշխարհային ինդեքսով յոթերորդն է 2021 թվականին: Պաշտոնական թվային արժույթները, ի տարբերություն բիթքոինի նման կրիպտոարժույթների, աջակցվում եւ վերահսկվում են կենտրոնական բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ