News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը

22 տարի է անցել 1999թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ ահաբեկչական գործողությունն ընդհատեց Հայաստանի նորագույն պատմության ամենաազդեցիկ, հեղինակավոր ռազմաքաղաքական գործիչների կյանքն ու ազգանվեր գործունեությունը և ուղղված էր ոչ միայն անձնապես նրանց դեմ, այլև հարված էր մեր պետության կայունությանն ու հեղինակությանը և նպատակ ուներ փոխելու քաղաքական ուժերի հարաբերությունը:

Սակայն մեր ժողովուրդը, որ ընդամենը տարիներ առաջ կարողացել էր փառահեղ հաղթանակ տոնել՝ բանակ և պետություն կառուցելով, խաղաղություն պարտադրելով հակառակորդին, այդ մարտահրավերը դիմակայեց նույնքան իմաստուն և ուժեղ՝ շտկելով իր մեջքը և թույլ չտալով, որ այդ ողբերգությունը խարխլի մեր անկախության, ինքնիշխանության  հիմքերը:

Այսօր մենք կանգնած ենք ոչ պակաս վտանգավոր մարտահրավերների առջև: «Թյուրքական» բացահայտ նկրտումները Արցախի և Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ նորից սպառնալիք են դարձել մեր պետության դեմ:

Եվ մեկ ճանապարհ, ընտրություն ունենք. մեր գենի զորությանը հավատալով, մեր բազկի ուժին ապավինելով՝ Ազգային դիմադրություն ձևավորել  և վերականգնելով արժանապատիվ հարաբերությունները ռազմավարական  դաշնակիցների հետ՝ փրկել մեր Հայրենիքը արտաքին և ներքին թշնամու հարձակումներից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ