News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այսօր Հայաստանում տեղի կունենա Վատիկանի Առաքելական նվիրակության բացման հանդիսավոր արարողությունը։ Արարողությանը մասնակցելու համար Երեւան է ժամանել պատվիրակություն՝ Սուրբ Աթոռի ընդհանուր հարցերով պետական քարտուղարի տեղակալ, արքեպիսկոպոս Էդգար Պենյա Պառայի գլխավորությամբ։

Այցին նվիրված ճեպազրույցում ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը նշել է իրադարձության կարեւորությունը Հայաստանի համար՝ որպես երկիր, որն աշխարհում առաջինն է ընդունել քրիստոնեությունը։ «Նվիրակության բացումը նոր էջ է նշանավորում դիվանագիտական հարաբերություններում»,- ասել է նախարարը։

Նրա խոսքով՝ կողմերը կարծիքներ են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ եւ արձանագրել դրանք խորացնելու պատրաստակամությունը քրիստոնեական արժեքների, պատմության եւ մշակույթի ընդհանրության հիման վրա։ Քննարկվել են Հայաստանի նախագահի՝ վերջերս Վատիկան կատարած այցի արդյունքները եւ այն բանի կարեւորությունը, որ փետրվարի 27-ը հռոմեական օրացույցում նշվում է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ