News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն նոյեմբերի վերջին։ Այս մասին Twitter-ում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին։

«Բրյուսելում ես լուրջ եւ կառուցողական զրույց ունեցա ԵՄ փոխարտգործնախարար Էնրիկե Մորայի հետ հաջող բանակցությունների կարեւորագույն տարրերի մասին։ Մենք պայմանավորվել ենք վերսկսել միջուկային բանակցությունները Վիեննայում մինչեւ նոյեմբերի վերջ»,- ասել է նա՝ հավելելով, որ ստույգ ամսաթիվը կհայտարարվի հաջորդ շաբաթ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ