News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 28-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության  Ազգային ժողովի լիագումար նիստ: Այն վարում էր ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստը մեկնարկեց լռության րոպեով՝ ի հիշատակ Արցախյան երրորդ պատերազմում զոհված հայորդիների: Այնուհետև ԱԺ խոսնակը անդրադարձավ համավարակի վտանգներն՝ կոչ անելով կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել:

Անցնելով օրակարգի հարցերին՝ պատգամավորները նախ քննարկեցին «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին>> օրինափաթեթը: Այն ներկայացրել է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:

Առաջարկվող փոփոխությունները վերաբերվում են տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության  պարբերականությանը, տեխզննության կտրոնի փոխարինմանը արատորոշման քարտով:

Նախագծով տեխնիկական զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը կամ նրա ներկայացուցչին տրամադրում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած նմուշի արատորոշման քարտ, իսկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալները և տեխնիկական զննության արդյունքներն առցանց եղանակով փոխանցում է տրանսպորտի բնագավառի լիազոր մարմնի էլեկտրոնային շտեմարան:

Պատգամավորների  հարցադրումներից ու հիմնական զեկուցողի պարզաբանումներից հետո  19 կողմ, 7 դեմ ձայների համամասնությամբ օրինափաթեթն ընդունվեց առաջին ընթերցմամբ: Թեև այն արդեն անցել էր հանձնաժողովային քննարկման փուլը, և  ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը  դրական էր :

Հաջորդիվ քննարկվել է <<Առևտրի և ծառայությունների մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարար Արմեն Թովմասյանն էր: Նա հիմնավորեց փոփոխության անհրաժեշտությունը՝ շեշտելով, որ այն միտված է տնտեսվարող սուբյեկտների բեռի թեթևացմանը:

Համաձայն «Առևտրի և ծառայությունների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի՝ 2021 թվականի հունվարի 1-ից առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեությունն ենթակա է լիցենզավորման: 

Նշված գործունեության կազմակերպման համար «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված է պետական տուրք Ստեփանակերտ քաղաքում՝ 500 000 դրամի չափով, շրջկենտրոններում՝ 100 000 դրամի չափով, շրջկենտրոններից դուրս՝ 50 000 դրամի չափով:

Սակայն, հաշվի առնելով արցախյան 44 օրյա պատերազմի տնտեսական ծանր հետևանքները,նախաձեռնության հեղինակները  նպատակահարմար են գտնում  երկարաձգել առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը և նշված գործընթացը սկսել 2026 թվականի հունվարի 1-ից:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը քվերակության դրվեց: 27 կողմ ձայնով խորհրդարանը  հավանություն տվեց օրենսդրական  նախաձեռնությանը :

Լիագումար նիստը եզրափակվեց պատգամավորական հայտարարություններով: Հնչեց 4 հայտարարություն Գագիկ Բաղունցի, Գեղամ Ստեփանյանի, Սեյրան Հայրապետյանի և Մետաքսե Հակոբյանի կողմից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ