News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 03
Տեսնել լրահոսը


Ես երկու տարբերակ ունեմ «Հայաստան» խմբակցության հայտարարությունների վերաբերյալ. Առաջին տարբերակն այն է, որ «Հայաստան» խմբակցությունը չի կողմնորոշվում, թե ինչ է ուզում, եւ երկրորդ տարբերակը, գուցե խմբակցության ներսում տարաձայնություններ կան:

Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյումն նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են քննարկման իշխանությունների եւ Փաշինյանի հետ, եթե ֆորմատը լինի բաց:

«Տարօրինակ բաներ են լինում, մեկ «Հայաստան» խմբակցությունը քննարկումներ է հրավիրում, օրինակ, անվտանգության թեմայով, որին գալիս են ԳՇ պետի առաջին տեղակալն ու սահմանապահ զորքերի հրամանատարը, իրենք ասում են՝ մենք կակնկալեինք, որ քաղաքական ղեկավարներ գան, որ քաղաքական բնույթի հարցերի պատասխանեին, մեկ էլ, երբ քաղաքական ամենաբարձր պաշտոն զբաղեցնող անձը՝ վարչապետն իրենց առաջարկում է փակ ֆորմատով հանդիպում, բուն առաջարկի ժամանակ, տպավորություն է ստեղծվում, որ առնվազն դրան դեմ չեն, հետո ասում են՝ չէ, դեմ ենք փակ հանդիպմանը: Իսկ եթե բաց քննարկում են ուզում, դա երեկ է եղել, մյուսն էլ կլինի կառավարության հետ հաջորդ հարցուպատասխանի ժամանակ»,-ասաց Ռուբինյանը՝ հավելելով, որ իրենց մասով առաջարկը մնում է բաց:

Դիտարկմանը, որ իշխանությունն անլրջացնում է գործընթացը՝ ասելով, որ խաշ է հասունանում, Ռուբինյանն արձագանքեց. «Եթե խաշը պիտի կաշկանդի, ուրեմն ընդդիմության գործերը լավ չեն: Եթե խոսքը հարցեր տալու եւ դրանց պատասխանները ստանալու մասին է, ինչ կապ ունի, թե վերջին խոսքն ումն է: Իսկ եթե ուզում են բանավեճ, չեմ հավատում, հենա բանավեճի կգային էլի քարոզարշավի ժամանակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ