News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարույթներ են հարուցվել այն դատավորների հանդեպ, որոնք թե՛ նախկինում, թե՛ հիմա անկաշառ ու օբյեկտիվ են եղել: Նման կարծիք NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ԲԴԽ-ում կարգապահական վարույթ հարուցելուն:

«ԲԴԽ-ից արդարադատություն ենք ակնկալում, ինչպես մեր մյուս արդարադատ դատավորների նիստերին ենք նույն ակնկալիքով եկել: Մի բան արձանագրեցի՝ ինչքան մեր գործերով դատական նիստերի ենք գնում, այնքան ԲԴԽ ենք գալիս, ինչն անբնական իրավիճակ է, նման բան չպետք է լինի: Ցավոք սրտի, կարգապահական վարույթներ հիմնականում հարուցված են այն դատավորների նկատմամբ, որոնց նկատմամբ չպետք է հարուցվեին, երբեւէ: Մարդիկ, որոնք մի քանի հոգով դատական ամբողջ համակարգը, փաստացի, իրենց ուսերի վրա են տանում, մարդիկ, որոնք անկաշառ են եղել թե՛ նախկինում, թե՛ հիմա, օբյեկտիվ են եղել նախկինում, օբյեկտիվ են նաեւ հիմա: Եթե իշխանություններին չհաջողվի նրանցից ազատվել, նրանք նույն կերպ օբյեկտիվ են լինելու հաջորդ իշխանության ժամանակ, ինչն արդեն այդ ժամանակ ձեռնտու կլինի ներկա իշխանություններին»,- նկատեց փաստաբանը:

Հարցին, թե ինչ նպատակ կարող է հետապնդվել նման գործողությունների միջոցով, փաստաբանը նկատեց՝ իշխանությունը ծրագիր եւ պլաններ չունի:

«Ընդամենն առօրյա քայլեր են անում՝ ցաքուցրիվ գործողությունների շարան՝ սրան՝ ճնշել, նրան՝ կալանավորել, բայց ակնհայտ է, որ վերջնական նպատակ չունեն, օրով են առաջնորդվում: Եթե փորձեն հասկանալ՝ ինչ են անում եւ ուր են գնում, ապա գոնե ապագայում իրենց իսկ շահերից ելնելով նման բաներ չեն անի»,- նշեց Վարոսյանը:

Տպել
Ամենաշատ