News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դրական փոփոխությունների միջոցով ճգնաժամներից դուրս գալու հույս է հայտնել։ Նա կոչ է արել փնտրել «անհապաղ հավաքական որոշումներ»՝ դրական փոփոխությունների միջոցով հանուն ապագա սերունդների գլոբալ ճգնաժամներից դուրս գալու համար։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Հռոմի պապը Գլազգոյում կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի 26-րդ համաժողովի նախաշեմին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կլիմայական փոփոխությունները եւ պանդեմիան ցույց տվեցին մեր բոլորիս խոցելիությունն ու կասկածներ առաջացրեցին մեր տնտեսական համակարգերի եւ հասարակության կազմակերպվածության հետ կապված։ Այդ ճգնաժամները մեր առջեւ բարդ ընտրություն են դնում։ Ցանկացած բարդություն իրենից ներկայացնում է երկու հնարավորություն՝ կարելի է ընտրել փակվելու տարբերակը, եւ կարելի է գնալ իրական փոփոխությունների ճանապարհով։ Այժմ մենք հնարավորություն ունենք դրան հավաքական պատասխան տալ»,-ասել է Հռոմի պապը։

Ավելի վաղ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ անձամբ կցանկանար ելույթ ունենալ Գլազգոյում։  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ