News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սույն թվականի նոյեմբերի 1-ին, ժամը՝ 11:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի ավագանու նիստերի դահլիճում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ) կայանալու է Գյումրի համայնքի նորընտիր ավագանու առաջին նիստը: Ավագանու անդամների գրանցումը՝ սկսած ժամը 10:00-ից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Գյումրու համայնքապետարանի հաղորդագրությունից:

«Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ հեռաձայնելով 2-22-03 հեռախոսահամարով:

Օրակարգ

1. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՇՎԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ,

2. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ,

3.ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ,

4. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄ,

5.ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄ,

6. ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՕՐՎԱ ՍԱՀՄԱՆՈՒՄ»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ