News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Facebook-ին պատկանող VR ակնոցներ արտադրող Oculus-ը ձեռք է բերում Within ընկերությունը, որին պատկանում է Supernatural VR ֆիթնես ծրագիրը: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Oculus-ի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես ուրախ եմ տեղեկացնել, որ Within-ը Supernatural-ի հետ համաձայնագիր է կնքել Meta-ին միանալու մասին <...>: Մենք կարծում ենք, որ ֆիթնեսն անհավատալի հաջողություն կունենա վիրտուալ իրականության մեջ»,- մեջբերվում է Oculus-ի առաջատար ծրագրավորողներից մեկի՝ Ջեյսոն Ռուբինի հաղորդագրությունը։

Նշվում է, որ Within-ը կաշխատի Oculus-ի հետ որպես անկախ ստուդիա Reality Labs ստորաբաժանման կազմում եւ կշարունակի ֆիթնես ծրագրերի մշակումը վիրտուալ տեխնոլոգիաների միջոցով։

Supernatural ծրագիրը թույլ է տալիս խաղային ձեւով մարզումներ իրականացնել վիրտուալ իրականության ակնոցների եւ մի քանի կարգավորիչի միջոցով: Ընդ որում, օգտատերերի գործողությունները վերահսկվում են ֆիթնես մարզիչների կողմից, ովքեր խորհուրդներ են տալիս, թե ինչպես կատարել այս կամ այն վարժությունը։

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հինգշաբթի հայտարարել էր, որ իր հիմնադրած ընկերությունը փոխում է անվանումը. այժմ այն ​​կկոչվի Meta, որը կմիավորի ոչ միայն ծրագրերի, այլեւ ընդլայնված իրականության սարքերի մի ամբողջ շարք։ Դա, ըստ Facebook-ի հիմնադրի, կնշանավորի ինտերնետի զարգացման նոր փուլը, որի առանցքային հատկանիշը կլինի «ներկայության զգացումը»։

Facebook-ի ռեբրենդինգը տեղի է ունեցել մի շարք սկանդալների ֆոնին, որոնցում ընկերությունը հայտնվել է վերջերս: Սեպտեմբերին The Wall Street Journal-ը սկսեց մի շարք հոդվածներ հրապարակել ընկերությունում եւ դրան պատկանող սերվիսների վնասակար գործողությունների մասին: Հոդվածների նյութի աղբյուրը ներքին փաստաթղթերն են, որոնք թերթի լրագրողին փոխանցել էր Facebook-ի նախկին աշխատակից Ֆրենսիս Հաուգենը։ Ավելի ուշ ամերիկյան պարբերականների արդեն մի ամբողջ կոնսորցիում հանդես եկավ մերկացնող նյութերով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Ամենաշատ