News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացնում է այդ օրերի քրոնիկոնը՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 36-րդ՝  նոյեմբերի 1

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի տվյալով՝ մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման հետեւանքով սպանվել է 45 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 37 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել 141 մարդ, որից 120 անձ ստացել է լուրջ վնասվածքներ:Արցախի 160 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 13100 մասնավոր անշարժ գույք, 2000 մասնավոր շարժական գույք, 2700 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

«Մոնթե Մելքոնյան» կիբեր բանակը Թվիթերում հայտնել է, որ հաջողությամբ մուտք է գործել Ադրբեջանի կառավարության էլեկտրոնային փոստերի համակարգ և կարողացել է հասանելիություն ունենալ մեծ քանակությամբ կառավարական փաստաթղթերի:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ամբողջովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը ղարաբաղյան հակամարտության գոտում անհապաղ հումանիտար հրադադար հաստատելու մասին: Կոչն արվել է Ժնեւում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքում:

«Գլխավոր քարտուղարը շարունակում է խորը մտահոգություն հայտնել ընթացող ռազմական գործողությունների առնչությամբ, որոնց հետեւանքով շարունակում է տառապել քաղաքացիական բնակչությունը: Նա դատապարտում է բոլոր այդպիսի հարձակումները եւ կրկին հայտարարում, որ  միջազգային հումանիտար իրավունքի համաձայն՝ կողմերը պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգուշություն ռազմական գործողություններ իրականացնելիս քաղաքացիական բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանելու համար», նշված էր հաղորդագրությունում:

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնել են, որ հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերն անհանգիստ է եղել Արցախի Մարտունի քաղաքում եւ հարակից բնակավայրերում.

«Քաղաքի վրա կիրառվել է ռազմական ավիացիա։ Ռմբակոծությանհետեւանքով կան բազմաթիվ ավերածություններ։Մարտունու ուղղությամբ թշնամու վայրագությունը վերսկսվել է լուսաբացին։Գիշերը հրետակոծվելեն Ասկերանի վերին ենթաշրջանի գյուղերը։ Գրադեւսմերչկայանքներից թշնամին կրակ է բացել  ԱվետարանոցեւՍզնեք համայնքների ուղղությամբ»։

Արցախի ՊԲ-ից հայտնել են, որ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արեւմտյան, հարավ-արեւելյանեւ հյուսիսային ուղղություններում.

«Մարտական գործողություններին զուգահեռ թշնամական ուժերը շարունակել են թիրախավորել խաղաղ բնակավայրերը, մասնավորապես հրթիռահրետանային հարվածներ հասցնելով Մարտունի, Շուշի քաղաքներինեւ Քարին տակ գյուղին: Նշված ուղղությունների վրա կրակող հակառակորդի դիրքերին ՊԲ ստորաբաժանումները հասցրել են թիրախային հարվածներ: Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, խոցվելով բանակային ուժերի կողմից եւ կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել:

Առավոտյան թշնամին  վերսկսել է հարձակողական գործողությունները՝ միաժամանակ շարունակելով հրթիռակոծել խաղաղ բնակավայրերը: ՊԲ-ն լիակատար վերահսկողություն է պահպանում ճակատային գծի ամբողջ երկայնքով՝ վերահսկելով թշնամու բոլոր շարժերն ու ըստ անհրաժեշտության վերջինիս հասցնելով նպատակային հարվածներ»։

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը բացահայտել է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու Իրանի առաջարկած ծրագրի որոշ դրույթներ:Զարիֆը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում լարվածության առաջին օրերից Իրանը բանակցում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, միաժամանակ չի փորձում մրցել կարգավորման ուրիշ մեխանիզմերի հետ, ինչպիսին է ԵԱՀԿ Մինսկի խումբը.

«Մեր ծրագրի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ չի վերաբերում բացառապես ժամանակավոր հրադադարին,  ավելի շուտ ուղղված է տարաձայնությունների լուծմանը կողմերի՝ որոշակի սկզբունքներին հակված լինելու շրջանակում, այնուհետեւ կիրականացվեն այլ միջոցառումներ, մասնավորապես, բոլոր օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերումը»,-ասել է նա՝ հավելելով, որ մարդու իրավունքների իրացումը, տեղաշարժման երթուղիների ստեղծումը եւ խաղաղ ծրագիրն իրագործելու ընթացքին տարածաշրջանների երկրների մոնիթորինգը Թեհրանի նախաձեռնության ցանկում են: Նա նշել է, որ ԱԳ փոխնախարար Արագչին առաջարկել է ծրագիրն Ադրբեջանին, Հայաստանին, Ռուսաստանինեւ Թուրքիային, եւԹեհրանն այժմ ակնկալում է պատասխան այդ երկրներից այդ նախաձեռնության շուրջ:

Մոհամադ Ջավադ Զարիֆը նաեւ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի շրջանում ահաբեկչական խմբավորումների ներկայության շուրջ: Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ Թեհրանը չի հանդուրժի իր սահմաններում նրանց ներկայությունը:

Նկատենք, որ ԻԻՀ-ն բավարարվել է այս արտահայտությունը պարբերաբար հնչեցնելով։

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն ժամանել է Ադրբեջան Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար.

«Մենք դարձյալ Բաքվում ենք Լեռնային Ղարաբաղում վերջին զարգացումները քննարկելու եւ Ադրբեջանին աջակցելու մեր վճռականությունը կրկին հաստատելու համար»,-գրել է նա Թվիթերում։

Հայտնի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, որը նախօրեին բաց նամակ էր հղել ՌԴ նախագահ Պուտինին, հիասթափություն հայտնելով Հայաստանին անհրաժեշտ չափով չսատարելու համար, հիմա էլ դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկուն, որը ժամանակին հայտնի է դարձել հենց նրա ֆիլմերում դերակատարումներով։

«Ես միշտ հպարտացել եմ, որ իմ կյանքի որոշ ժամանակահատվածում քո ընկերն էի եւ բոլոր հարցազրույցներում միշտ ասում էի, որ դու մեծ սրտով մարդ ես:

Իսկ երեկ ես նայում էի հայ երեխաների՝ ֆոսֆորային ռումբից այրված մարմիններին, եւ ինչպես պարզվեց, դու էիր դրանք վաճառել մեր հարեւաններին՝ նրանց հետ  բարեկամությունն ամրապնդելու համար: Ես կցանկանայի քեզ ասել՝ «քաղաքավարի եղիր. նա մարդ է», բայց, ըստ ամենայնի, երբ նստում եք այդ «աթոռներին» դառնում եք սրիկաներ եւմարդկայինն ու լավը թողնում եք անցյալում: Ես Կալիֆոռնիայիցմինչեւ Մոսկվա շատ ուկրաինացի ընկերներ ունեմ, բայց ես եւ իմ ժողովուրդը չենք կարող  բարեկամություն անել մեկի հետ, ում ձեռքերն արյունոտ են»։

Արցախի ԱԻՊԾ-ն կեսօրին հայտնեց, որ Արցախի բնակավայրերում իրավիճակն այդ պահին հարաբերական հանգիստ է, միայն Մարտունու ուղղությամբ թշնամին պարբերաբար տարբեր զինատեսակներից կրակ է բացում։

ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված առերեւույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով ձերբակալել է  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի ՄուհռաբՄուհամմադ Ալ Շխերին, որին Արցախյան ճակատում գերեվարել էին ՊԲ զինծառայողները: ՔԿ-ն  ներկայացրել է կասկածյալի հարցաքննությունից մի հատված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի դեմ կռվող սիրիացի Ալ Շխերի հարցաքննությանը,Ֆեյսբուքում գրել է.

«Հիմա արդեն առկա են ամբողջական եւ համապարփակ ապացույցներ, որ հազարավոր վարձկաններ Սիրիայում հավաքագրվել են, Թուրքիայի կողմից տեղափոխվել Ադրբեջան եւ ներգրավվել Արցախի դեմ ռազմական ագրեսիայի մեջ: Սա միջազգային հանցավոր ցանց է եւ սրա բացահայտումը չի կարող անհետեւանք մնալ»։

Իսկ ինչ հետեւանքներ են եղել՝ լայն հանրությանը դեռ հայտնի չէ։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքում գրել է, որ ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են եւս մեկ ահաբեկչի։

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «SputnikInternational»-ին հայտարարել է, որ Ադրբեջանը հետաքրքրված չէ վերահսկելի հրադադարի հաստատմամբ.

«Մեր դիրքորոշումն անփոփոխ է, մենք կողմնակից ենք դիտորդների տեղակայմանը», ասել է նա։

Պատասխանելով ԻլհամԱլիեւին վերջին արտահայտության մասին հարցին, թե Մոսկվայում բանակցությունների ավարտին կողմերի հայտարարությունը ենթադրում է հայկական ուժերի դուրսբերումը Արցախից, Զոհրաբ Մնացականյանն ասել է.

«Այս օրերին նախագահ Ալիեւը բազմաթիվ մոլորեցնող եւ հակասական հայտարարություններ է արել, որոնք արժանի չեն մեկնաբանության»:  Պատերազմի սանձազերծման հարցում Թուրքիայի դերի վերաբերյալ Զ.Մնացականյանն ասել է, որ Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է Հարավային Կովկասում իր ազդեցության տարածման հնարավորություն, եւ այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու եւ տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները. խոցվել է 241 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 669 զրահատեխնիկա, 6 «ՏՈՍ», հակառակորդն ունի 6997 զոհ։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։ ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությամբհանրությունը տպավորություն էր ստանում, որ Ադրբեջանի կորուստները մի քանի անգամ ավելի են։   Որոշ աղբյուրներ էլ (նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան եւ ուրիշներ) պնդում են, ադրբեջանական կողմից սպանվածների թիվը հասնում է մինչեւ 18 հազարի։

Լիբանանի հայ համայնքից հայտնել են, որ 103-ամյա Քնարիկ Մարկոսյանը 1 միլիոն դոլար է նվիրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է AssociatedPress-ի պատրաստած ռեպորտաժը եւգրել.

«AssociatedPress-ի այս ազդեցիկ տեսանյութըևս մեկ անժխտելի է ապացույց է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ թիրախային հարձակումներով ադրբեջանական զինված ուժերի պատերազմական հանցագործությունների, Արցախում ահաբեկչական մեթոդներով էթնիկ զտում իրականացնելու քաղաքականության մասին»:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է նախօրեին ՊԲ զինծառայողների գերեւարած սիրիացի վարձկանի հարցաքննության տեսանյութը, նաեւ գրել.

«ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեւարել են հերթական սիրիացի վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, Սիրիայի Իդլիբ նահանգի ՋեսրալՇուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ ՅուսուֆԱլաաբեթ ալ Հաջին է:Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների՝ արաբ.) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու եւս 100 դոլար «պարգեւավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւսՖեյսբուքի իր էջում է տեղադրել վարձկանի հարցազննության տեսանյութը եւ գրել.

«Ահավասիկ՝ եւս մեկ սիրիացի վարձու ահաբեկիչ՝ գերեվարված Արցախի պաշտպանության բանակի կողմից: Սպասենք նրա առավել մանրամասն ցուցմունքներին»:

Արցախի կրթության, գիտության եւ մշակույթի նախարար Լուսինե ՂահրամանյանըՖեյսբուքում գրել է.

«61 ավերակված դպրոց, 10 մանկապարտեզ եւ միջազգային հանրության հանցավոր անտարբերություն»։

Wargonzo Տելեգրամ-ալիքը հայտնել է, որ Ադրբեջանի Զինված ուժերը հրետակոծել են Շուշիի պարսկական մզկիթը:

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Սիրիացի ահաբեկչին այսօր գերեվարել է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատար, «Արցախի հերոս» Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանն՝ իր ընկերների հետ միասին: ՅուսեֆԷլաաբեդԷլհաջին անուն-ազգանունով ներկայացած ահաբեկիչը ևս Սիրիայից է, որին Իդլիբից մի մեծ խմբավորման հետ նախ տեղափոխել են Թուրքիա, ապա՝ Բաքու: Ասում է՝ իր հետ եկածների մի մասն արդեն շեհիդ են:Այս թափթփուկի պատմելով՝ ազերիներն ու թուրքերը շատ փող են խոստացել, բայց դեռ կոպեկ չեն վճարել»:

Վարձկան Մուհռաբ Մուհամմադ Ալ Շխերը ՀՀ քննչական մարմիններին պատմել է, որ իրեն հավաքագրել են «Սուլեյման Շահ»թուրքամետ խմբավորման պարագլուխները, 250 հոգու հետ տարել են Թուրքիա, մեկ ամիս պատրաստել, ապա ուղարկել Ադրբեջան։

«Ադրբեջանի զինվորականները  մեզ ասել էին, որ պետք է կռվենք հայերի դեմ։ Այդտեղ  կային Թուրքիայի ԶՈՒ-ի զինծառայողներ»,- ասել է նա։

«Վարձկանների մի մասը վիրավորվել կամ սպանվել էր հայերի դեմ կռիվներում։ Ռազմական օբյեկտում  2-3 օր մնալուց հետո մեզ ասացին պատրաստ լինել, որ առավոտյան ժամը 4-ին  գնալու են ռազմական գործողության հայերի դեմ։ Մեզ ուղեկցում էին երկու ադրբեջանցի զինծառայողներ, իսկ իրենց 200 հոգանոց խմբի ղեկավարը սիրիացի արաբ Շեյխ Իբրահիմն է եղել։ Նշված վայրը երկու կողմից հրիթառակոծում էին։ Մեզ հրամայեցին քայլել ձորով, որտեղ մեկ կմ հեռավորության վրա անմարդաբնակ հայկական գյուղ կա, հանձնարարեցին, որ գնանք եւ գրավենք հայկական գյուղըեւոչ ոքի կենդանի չթողնենք, սակայն  իրենք մեզ հետ չառաջացան։ Երբ մոտեցանք գյուղին, երկու կողմից՝ ձորի վերեւի հատվածից հայերը սկսեցին կրակել մեր ուղղությամբ, ես վիրավորվեցի ձեռքի եւ ոտքի շրջաններում։ Խնդրեցի, որ խմբի անդամները օգնեն ինձ, սակայն նրանք հրաժարվեցին եւ հեռացան»,- պատմել է նա։

Ալ Շխերը խոստովանել է, որ վախը հաղթահարելու համար իրենց թմրանյութ են տվել։ Ասել է նաեւ, որ իրենց խոստացել են ամսական 2000 ամերիկյան դոլար աշխատավարձ, սակայն այդպես էլ չեն ստացել։

Արցախի ՊԲ խոսնակ Սուրեն Սարումյանը հայտնել է, որ նախօրեին երեկոյան հակառակորդը կատարել է հարձակման փորձեր ռազմաճակատի ամբողջ երկարությամբ, որոնք հատկապես ինտենսիվ են եղել Մարտունու եւ Շուշիի ուղղություններով։

«Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները եւ նրանց առաջ եկող շարասյուներն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում։Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետեւ այդ վայրում ունեցել են մեծաթիվ կորուստներ, եւ լիովին ձախողվել է նրանց մտահղացումը։Ներկայումս ՊԲ ստորաբաժանումները վստահորեն զբաղեցնում են իրենց բնագծերը, վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ պատրաստ են կասեցնել հակառակորդի բոլոր ոտնձգությունները»,- հայտնել է Սարումյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թեւոսյանը Ֆեյսբուքում հայրենակիցներին հուշել է հանգստյան օր կազմակերպել ընտանիքի հետ.

«Վատ է, որ Արծրունը մեկ ամսից ավելի է՝ ստիպված է ամեն օր կրկնել, որ նահանջը կատաստրոֆա չէ, հարձակումն էլ դեռ հաղթանակ չէ: Վատ է, որովհետեւ դրա պահանջը դեռ զգացվում է, մենք պատերազմին դեռ նայում ենք կարծես շախմատային պարտիայի, որը հեսա-հեսա իր տրամաբանական ավարտին պետք է հասնի:

Մենք պատերազմը դիտում ենք որպես կոնկրետ խրոնոմետրաժով ֆիլմ, ավելին՝ իր ֆաբուլայով ու հանգույցով, չենք համակերպվում, երբ սյուժեն դրամատուրգիական կանոններին չի համապատասխանում երբեմն: Մենք դեռ չենք ադապտացվել էն իրավիճակին, որ սա կարծես երկարատեւ պատերազմ է, ու եթե շունչներս պահենք այդ ամբողջ ընթացքում՝ շնչակտուր կլինենք: Պիտի շնչենք:

Կիրակի է, ելեք քաղաքից դուրս, մի ամաչեք, վերականգնեք հոգեկան խաղաղությունը որքան հնարավոր է, ծախսեր արեք ձեր ու ձեր երեխաների համար, որովհետեւ վաղը նորից պատերազմ էր»,- գրել է նա։

Առանց մեկնաբանության։

AlJazeera հեռուստաալիքի հետ հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Արցախի ճանաչման հարցը եղել է «մեր օրակարգում և կա մեր օրակարգում», բայց գլխավորը ոչ թե ՀՀ չանաճումն է, այլ միջազգային հանրության.

«Եվ այսօր առավել ևս այդ հարցը հրատապ է, և հաշվի առնելով հումանիտար աղետի վիճակը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, հաշվի առնելով այն անառարկելի փաստը, որ Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում նշանակում է առանց հայերի Լեռնային Ղարաբաղ, նշանակում է էթնիկ զտումներ՝ մենք կարծում ենք, որ այս պարագայում պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը, և միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝  առանց Թուրքիայի հրահրման այս պատերազմը չէր սկսվի և տեղի չէր ունենա.

«Եվ կրկին ուզում եմ արձանագրել, որ Թուրքիան, արդեն իսկ միջազգայնորեն ընդունված փաստի հիման վրա, վարձկանների և ահաբեկիչների է վարձել և տեղափոխել հակամարտության գոտի: Թուրքական բարձրաստիճան զինվորականները, թուրքական զինուժը և ռազմական տեխնիկան ընդգրկված են Ղարաբաղի դեմ պատերազմի մեջ»,– ասել է վարչապետը։

(Հիշեցնենք, որ պատերազմից շաբաթներ առաջ ԱԺ «Իմ քայլը» իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որն այժմ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանն է ԱՄՆ-ում, հայտարարում էր, որ եթե պատերազմ լինի՝ Թուրքիան չի մասնակցի դրան՝ NEWS.am

Լրագրողի դիտարկմանը, որ մարտերում գրաված տարածքների վերաբերյալ Ադրբեջանը հայկականից տարբերվող քարտեզներ է ցույց տալիս, Ն.Փաշինյանն ասել է.

«Մենք մեր հանրությանը ներկայացրել ենք քարտեզներ, և մենք մեր հանրությանը տալիս ենք անհրաժեշտ տեղեկատվությունը: Մեր հանրությունը տեղեկացված է ամեն ինչի մասին: Նույնը չեմ կարող ասել, վստահ չեմ՝ Ադրբեջանի հանրության պարագայում»:

Առանց մեկնաբանության։

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրանարձություններն անվանել է ողբերգություն: Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա պատարագի ժամանակ հայտարարել է.

«Բոլոր սրբերի տոնի օրը չպետք է մոռանանք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցողի մասին, որտեղ ընթանում է զինված հակամարտություն, որն ընդհատվում է հրադադարի ոչ տեւական դադարներով: Ավելի շատ են ավերվում տները, ենթակառուցվածքները, պաշտամունքի օբյեկտները: Էլ ավելի են ռազմական գործողություններն անդրադառնում քաղաքացիական բնակչությանը: Դա ողբերգություն է»:

Նա կոչ է արել հակամարտող կողմերին հրաժարվել ռազմական մեթոդներից, որոնք հանգեցնում են անմեղների արյունահեղությանը:

ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը հայտնել է, որ Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների եւ օդանավերի միջոցով: Ըստ նրա՝ վարձկաններին նախապես տրվել են քաղաքացիական սպորտային համազգեստներ, իրենց հետ չեն ունեցել անձը հաստատող որեւէ փաստաթուղթ, բջջային հեռախոս կամ այլ իր:

«Այդ ահաբեկչական խմբավորումների եւ ֆինանսավորումը, եւզինումը իրականացնում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունը: Թուրքիան ամբողջությամբ աջակցում եւ հովանավորում է այս պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ:Թուրքիայի զինվորականներն են ղեկավարում ամբողջ հրետանին, ԱԹՍ-ներըեւ ռազմական օպերացիաները: Այսպիսով, ամբողջը կառավարվում է թուրք բարձրաստիճան զինվորականների  կողմից»,- նշել է Ռ.Վարդանյանը:

Արցախի ԱԻՊԾ-ն հայտնել է, որ օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակել է կրակի տակ պահել Արցախի խաղաղ բնակավայրերը։

«Մարտունի քաղաքը եւ շրջանի հարակից գյուղերը ենթարկվել են ավիառմբակոծությունների։ Կեսօրին տարբեր զինատեսակներից, հիմնականում գրադիեւսմերչիկայանքներից թշնամական ուժերը հրթիռակոծել են Շուշի քաղաքը, բազմաթիվ ավերածությունների կողքին մասնակի վնասվել է նաեւբերդաքաղաքի պարսկական «Գոհար աղա» մզկիթը։Ռազմական ավիացիա կիրառվել է նաեւՄարտակերտում, նաեւենթարկվել ռմբակոծության։ Պայթյուններ հնչել են նաեւ Ստեփանակերտում։  Օրվա ընթացքում միայն մայրաքաղաքում 7 անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը»,- հայտնել է ծառայությունը։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրել է, որ ՊԲ ՀՕՊ ուժերը կողմից Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացրել են հակառակորդի հերթական հարվածային անօդաչուն:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի, Եվրոպայիհնգակի, Օլիմպիական եւԵվրոպական խաղերի չեմպիոն, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈւՆԻՍԵՖ) դեսպան Արթուր Ալեքսանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

«Մենք նույնն ենք, մենք Արցախ ենք։ Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը», գրել է նա։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը Ֆեյսբուքում գրել է.

«Սիրելի հայ ժողովուրդ,

Վստահ եմ, որ Արցախի զինված ուժերը, մայր Հայաստանի եւ ի սփյուռս աշխարհի հայության հետ մեկտեղ կարողանալու ենք եւս մեկ անգամ հակահարված տալ ոխերիմ թշնամուն եւ ապացուցել, որ մենք հաղթելու ենք, քանզի միաբան ենք, հաղթելու ենք, քանզի դատապարտված ենք հաղթանակելու: Չափից շատ է արյուն հեղվել, չափազանց մեծ են կորուստները: Քաջ հայորդիների սխրանքներն անգնահատելի են: Նրանց վառ հիշատակը, այսօր ոսոխի դեմ կանգնած մարտիկների ազգանվեր պայքարը, թիկունքում մեր հայրենակիցների համախմբված օգնությունը թույլ չեն տալիս, որ որեւէ հայի մտքով անգամ անցնի եւ վստահ եմ, որ չի էլ անցնում, որ հնարավոր է վերադառնալ Ադրբեջանի իրավասության տակ:

Չի՛ եղել եւ չի՛ լինելու»։

ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը լուսանկարներ է հրապարակել եւ գրել.

««Աստված պահապան հայ զինվորին». զինվորի մայրը ոտաբոբիկ եկել էր եկեղեցի` օրհնելու իր պատրաստած գաթան բոլոր զինվորների համար»:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկություններ են տարածում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև նախագահին սպասարկող մեքենան: Նախ՝ որևէ շարասյուն չեն խոցել, և դա ևս թշնամու վառ երևակայության արդյունքն է, երկրորդ՝ պետք է հերթական անգամ հիասթափեցնեմ ադրբեջանական ապաշնորհ քարոզչամեքենային, քանի որ նախագահն այս պահին լիարժեք կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որով պայմանավորված, անշուշտ, անդառնալի վնասներ են կրում Արցախ ներխուժած թուրք-ադրբեջանա-ահաբեկչական հրոսակախմբերը»:

Արցախի Հանրային ՀԸ-ն ռեպորտաժ է պատրաստել հրետակոծված Մարտունի քաղաքից։

«Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհին գրեթե ողջ երկայնքով հրդեհվում են անտառները։ Ադրբեջանը շարունակում է հրկիզող արկերով հարվածել Արցախի անտառներին։ Հիմնականում հրդեհվում են հենց գյուղամերձ անտառները։ Դեռ նախօրեին էր ՀՀ ՄԻՊ-ն ահազանգել, որ այդ անտառներում գյուղերի բնակիչները պատսպարվում են ռմբակոծությունների ժամանակ։Մարտունիի բնակիչներն արդեն երկու օր է ապաստարաններից դուրս գալու հնարավորություն հազվադեպ են ունենում», պատմում էր ռեպորտաժի հեղինակը։

«Զինուժ» մեդիայիտեսանյութը պատմում է, որԱրցախի դեմ սանձազերծած պատերազմի հենց սկզբից աշխարհի բազմաթիվ երկրներ` Ռուսաստանը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ մի քանի տասնյակ համաշխարհային լրատվամիջոցներ,  պնդում եւ փաստերով ապացուցում էին, որ Թուրքիան պետական մակարդակով իրականացնում է սիրիացի եւլիբիացիվարձկանների հավաքագրում եւ տեղափոխում Ադրբեջան` հայերի դեմ կռվելու համար,  բայց պաշտոնական Բաքուն պնդում էր, թե դա կեղծիք է, փաստացի ողջ աշխարհին մեղադրելով ստելու մեջ:Այդուհանդերձ վարձկանների ներկայությունը անհերքելի է, նաեւ այն պատճառով, որ ՊԲ-ին հաջողվել է գերեվարել նրանցից մի քանիսին:

Արցախի ՊԲ-ն հայտնել է, որ ՀՕՊ ուժերը Ստեփանակերտի մոտակայքում ոչնչացրել են հակառակորդի եւսերկու հարվածային անօդաչու թռչող սարքեր:

banak.info-ն հայտնել է, որ հայկական ուժերը հակառակորդին ոչնչացնելուց հետո առգրավել են ադրբեջանական կողմի հրամանատարական մեքենան, նաեւներկայացրել բացառիկ տեսանյութ:

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը միջազգային փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները խաղաղ բնակիչների նկատմամբ: Նա հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (OneFreeWorldInternational) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ ԲիրգիրԹորարինսոնի հետ.

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Ա.Թաթոյանը:

Նագանո քաղաքում տեղի է ունեցել համերգ, որի ժամանակ ճապոնացի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր ՏակահիրոԱկիբան կատարել է Առնո Բաբաջանյանի «Էլեգիան»՝ ի հիշատակ զոհված հայ զինվորների։  

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբուքում գրել է.

«ժամանակավորապես Հայաստան տեղափոխված արցախցիների կեցության խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է կապվել ԱՍՀ նախարարություն 114 թեժ գծի հեռախոսահամարով: Կարելի է այցելել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որը գործում է շուրջօրյա, որտեղ նաև գիշերելու հնարավորություն կա:Ոչ ոք դրսում չի մնա, խնդրում եմ կեղծ լուրեր և խուճապ չտարածել»,- գրել է նա:

Պատերազմից հետո եւմինչեւ այս օրերը հադրութցի եւ բերձորցի գաղթականները պարբերաբար ցույցեր են կազմակերպում կառավարության դիմաց։ Մի քանի օր առաջ կայացած  ցույցում հադրութցիները կրկին պահանջում էին փախստականի կարգավիճակ, նշում, որ իրենց արդեն վտարում են հյուրատներից, տան վարձ չեն կարողանում վճարել, եւ ստիպված են Ֆրանսիայից հումանիտար ապաստան հայցել։

Ավանդական դարձած երեկոյան ճեպազրույցում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն  Հովհաննիսյանը, որն առաջին անգամ ֆեյսբուքյան գրառում օրվա ընթացքում չէր արել, հայտարարել է, որ առավոտից թշնամու զորքերը եւ ահաբեկչական խմբավորումները, վարձկանները, հրոսակախմբերը տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողությունները` հիմնականում փոքր խմբերով, օջախային հարձակումներով`  տեղ տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում նաեւ օդային հարձակման միջոցներ:

«Ըստ էության, օրվա ընթացքում, բոլոր ուղղություններով որեւէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել: Մարտերը շարունակվում են»,-ասել է նա:

Հիշեցնելով գերեվարված վարձկանների մասին, Արծրուն Հովհաննիսյանը նորից անակնկալներ է խոստացել հակառակորդին։

«Այս մասով կարող եմ ասել, որ բազում անակնկալներ կան, ինչքան էլ որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձեն հերքել վարձկան-ահաբեկիչների առկայությունը եւ կիրառությունը մարտական գործողությունների համար: Մենք շատ լավ գիտենք եւ տիրապետում ենք ամբողջական տեղեկությունների, որտեղ, որ տեղամասում ինչպես է նրանց առաջադրանք տրվում,  ինչ խնդիր են փորձում նրանցով լուծել եւ պետք է ասել, որ նրանցով խնդիրների լուծման փորձերը վկայում են այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է եւ հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»,-ասել է նա:

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաեւ պատերազմին Թուրքիայի ներգրավվածությանը:

«Ես բազմաթիվ առիթներով նշել եմ, որ փաստացի Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարումը հանձնված է թուրքական բանակին, թուրքական գլխավոր շտաբին եւ կարող եմ ասել, որ ինչ-որ առումով այս պահին Ադրբեջանի զինված ուժերը գոյություն չունեն: Դեռ 2020 թվականի ամառվա գործողություններից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը խայտառակ գործողություններ եւ արդյունքներ դրսեւորեց Տավուշի հատվածում կարճաժամկետ մարտական գործողությունների ընթացքում, դրանից հետո Թուրքիան անցավ գործի` մաքսիմում իր ձեռքը վերցնելովԱդրբեջանի ԶՈւ կառավարումը: Եվ ռազմատեխնիկական բացառիկ ցուցանիշները, օդային հարձակման, հետախուզական միջոցները, ԱԹՍ-ներըեւ ընդհանուր վերցրած այս նորարարական տեխնիկական բաղադրիչը, ընդհանուր առմամբ ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հետ, դա ավելի շատ թուրքական է, իսրայելական է եւ հիմնականում թուրականԶՈւ կառավարման ներքո: Եվ պետք է ասեմ, որ այս առումով եւս Ադրբեջանի արդեն գրեթե գոյություն չունեցող ղեկավարությանը անակնկալներ են սպասվում առաջիկայում»,-ասել է նա:

Արծրուն Հովհաննիսյանը վստահեցրել է, որ ՊԲ-ն պատրաստ է եւ տեղյակ է, որ առաջիկայում փորձելու են այլ ուղղությամբ հարձակվել:

Առանց մեկնաբանության։

Pօlitik.am-ը ներկայացրել է մի տեսանյութ, որում «սորոսական Դանիել Իոաննիսյանն ԱՄՆ Կոնգրեսում բողոքում է Ռուսաստանից»:

Իոաննիսյանն ասում է, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը չի սիրում ժողովրդավարացման որևէ գործընթաց թե իր հարևանությամբ, թե աշխարհի որևէ ծայրում՝ նշելով, որ պետք է Հայաստանին աջակցեն,որպեսզի անկախանա ՌԴ-ից:

«Ի պատասխան ԱՄՆ կոնգրեսմենը զարմացած արձագանքում է՝ ասելով, որ Իոաննիսյանն առաջարկում է Հայաստանին չհամագործակցել Ռուսաստանի հետ, չնայած որ Ռուսաստանն անհրաժեշտ է Հայաստանին ռազմական և անվտանգային պատճառներից ելնելով: Կոնգրեսմենը նշում է, որ իրեն դուր չի գալիս այն, որ օլիգարխները վերահսկում են էներգետիկ բլոկը կամ մեդիա բլոկը, որևէ բան, քանի որ դա ոչ այնքան ռուսական խնդիր է, որքան օլիգարխիկ խնդիր և այն ժողովրդավարական չէ», նշում էր կայքը:

Գիշերը ԱԳՆ տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը:

Հիշեցնելով գերեվարվածվարձկանների փաստի մասին, ԱԳՆ-ն շեշտել է.

«Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսևորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ և ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային և տարածաշրջանի անվտանգության և կայունության համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը չի ենթադրում, որ ՌԴ ԱԴԾ ուժերը պետք է տեղում լինեն. Փաշինյան
Այսօր նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում...
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ամենաշատ